-Սիրելի Նավասարդ, միջազգային մրցույթներում վերջին հաղթանակներից հետո, առաջին անգամ մենահամերգով պետք է հանդես գաք Պրահայում։ Ի՞նչ ծրագրով եք նախատեսում ելույթ ունենալ։
-Պետք է նշեմ, որ անչափ ուրախ եմ և մեծ ոգևորությամբ սպասում եմ այդ օրվան, քանի որ սա իմ առաջին մենահամերգն է։ Ծրագրում լինելու են արիաներ հայտնի օպերաներից, իտալական, ռուսական երգեր և իսպանական Զարզուելլա։
-Արդյո՞ք կլինի անակնկալ, հայերեն երգ կկատարե՞ք։
-Այո, իհարկե։ Համերգին հնչելու է Կոմիտաս և նաև իմ ամենասիրելի ռոմանսներից մեկը։
– Սա ձեր առաջին հանդիպումն է լինելու չեխ հանդիսատեսի հետ, ինչպիսի՞ն են ձեր սպասելիքները։
-Համոզված եմ որ հիանալի երեկո ենք ունենալու բոլորով և հուսամ հաջորդ անգամ մի փոքր ավելի երկար մնալ և ուսումնասիրել չեխական հարուստ մշակույթը։
– Այժմ դեռեւս Հյուսթոնի օպերային թատրոնի ծրագրի՞ն եք մասնակցում, թե՞ արդեն զբաղված եք այլ նախագծերով։ Առաջիկայում ո՞ր երկրներում են նախատեսվում ձեր ելույթները։
– Այո, գալիք թատերաշրջանում ևս կանցկացնեմ Հյուսթոնի գրանդ օպերայում, որտեղ հանդես եմ գալու «Բոհեմ» օպերայում։ Ամռանը հանդես եմ գալու Զալցբուրգի փառատոնում, իսկ աշնանը Մարչելլոյի դերերգով Պուչչինիի «Բոհեմ» օպերայում՝ Դրեզդենի օպերային թատրոնում։
Հ. Ա.
ՕՐԵՐ ամսագիր
Հիշեցում՝
Չեխաբնակ մեր հայրենակիցներին տեղեկացնենք, որ 2024 թվականի մայիսի 22-ին Պրահայի Novoměstská radnice -ի պատմական դահլիճում տեղի կունենա Նավասարդ Հակոբյանի մենահամերգը՝ դաշնակահար Ահմադ Հեդարի նվագակցությամբ։ Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հղումով՝ Projekty | Nachtigall Artists