Աննախադեպ. Ռոզա Լինի «Սնափ» երգը Spotify-ում հաղթահարել է մեկ միլիարդ նվագարկումների նշագիծը

  • 05.05.2024
  • 0
  • 189 Views

«Եվրատեսիլի» պատմության մեջ երկրորդ անգամ Spotify-ում մրցույթում հնչած երգը հաղթահարել է մեկ միլիարդ հոսքային նվագարկումների նշագիծը։ Այս արդյունքը գրանցել Ռոզա Լինի «Snap»-ը, որը վերջերս կատարվել է Հռոմում՝ մայիսմեկյան համերգի ժամանակ: Այս մասին ՕՐԵՐը տեղեկանում է (eurofestivalnews.com)ից։

Մինչ «Snap»-ը, միայն Դունկան Լոուրենսի «Arcade»-ին (Հոլանդիա 2019, հաղթող երգ) հաջողվեց գերազանցել այդ մակարդակը և այսօր նրա երգը լսել են ավելի քան մեկ միլիարդ 150 միլիոն անգամ:

Հիշեցնենք, որ Ռոզա Լինը «Snap»ը կատարել էր իտալական Թուրինում կայացած «Եվրատեսիլ 2022»-ում, որտեղ նա զբաղեցրել էր ընդամենը 20-րդ տեղը։ Բայց «Snap»-ը սրընթաց արագությամբ շրջանառվել էր TikTok-ում՝ դառնալով «վիրուսային» երգ եւ մեծ հաջողություն եւ ճանաչում բերելով հայ երգչուհուն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում