Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

  • 05.05.2024
  • 0
  • 143 Views

Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստան-Ադրբեջան անհամաչափ և միջազգային նորմերին անհամապատասխան սահմանազատման հետ կապված։ Ցյուրիխի հայ ակադեմիականների միության հայտարարությունը տարածել է ABC MEDIA-ն։

«Արցախի կորստից հետո այսօր արդեն Հայաստանն է գոյաբանական խնդրի առջև հայտնվել, որի հիմնական պատճառը ՀՀ գործող կառավարության անհեռատես և պարտվողական քաղաքականությունն է։

Այսօր, առավել քան երբևէ, Սփյուռքը չի կարող այլևս անտարբեր մնալ ՀՀ իշխանությունների միակողմանի զիջողական և հակասահմանադրական քայլերի նկատմամբ։

Մենք բարձր ենք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի և մեր մտահոգ հայրենակիցների նախաձեռնած շարժումն՝ ի պաշտպանություն Հայաստանի այսօրվա սահմանների։

Ցյուրիխի հայ ակադեմիկանների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» և նմանատիպ համաժողովրդական, ապակուսակցական շարժումներին և լիահույս է հայ ժողովրդի պատմական և իրավական արդարության վերականգման հարցում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում