Անիլ Շարիաթփանահին նվաճեց Հայաստանի առաջին Ոսկե մեդալը՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարում

  • 26.02.2024
  • 0
  • 496 Views

Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 YouthLeague պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում:

Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում:

Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 6 հաղթական մենամարտ է անցկացրել և ոսկե մեդալ նվաճել:

Անիլ Շարիաթփանահին 2023 թվականից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: 2023 թվականին Անիլը դարձել է նաև Armenia Open-2023 միջազգային բաց առաջնության հաղթող:

Հիշեցնենք՝ Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը վերջերս ոսկե մեդալ էր նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում:

Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության էր հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու նկատմամբ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում