Փետրվարի 10-ին Միլանում տեղի ունեցավ «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն» (CENTER FOR COOPERATION AND DEVELOPMENT BETWEEN ITALY AND ARMENIA) ասոցիացիայի հիմնադրման արարողությունը։
Ինչպես ՕՐԵՐ_ը տեղեկանում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունից, ասոցիացիան միտված է մշտական կապ պահպանել երկու երկրների պատկան մարմինների հետ, արձագանքել բիզնես հարցումներին, գործարար համագործակցության նոր եզրեր գտնել երկու երկրների բիզնես համայնքների միջև:
orer.eu