Երեւանում բացվել է Վահագն Վիշապաքաղ հուշարձանը

  • 26.06.2026
  • 0
  • 3 Views

Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում: Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հուշարձանի՝ քաղաքի կենտրոն վերադարձը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է՝ իրականացված ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ:

«Վահագն Վիշապաքաղի հուշարձանը դրվում է իր հաստատուն մշտական տեղում․ մեր ժողովրդի և հասարակության համար խորհրդանշական ուղերձ և իմաստ պարունակող կերպարը մարմնավորող քանդակը չի կարող «թափառել» մի տեղից մյուսը: Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը փաստում է, որ մեր արժեքները մնայուն են և շարունակում են ուղղորդել մեզ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ հուշարձանները հանրային կյանքի կարևոր բաղադրիչ են, և այս համատեքստում նախորդ ուսումնական տարվանից մեկնարկել է նախաձեռնություն, ըստ որի՝ հուշարձանները դպրոցականների հատուկ ուշադրության և հոգածության ներքո են: Յուրաքանչյուր դպրոց ունի իրեն կցված հուշարձան, որի խնամքն ու մաքրությունը իրականացնում է ուսումնական տարվա ընթացքում՝ որպես արտադասարանական կրթության բաղադրիչ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում