Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնարարքները

  • 30.12.2023
  • 0
  • 200 Views

Ֆրանսիան խստորեն դատապարտում է #Երուսաղեմի Հին քաղաքում երեկ հայ համայնքի դեմ իրականացված բռնարարքները, որոնք հաջորդել են վերջին ամիսներին բռնի ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներին։ Այս մասին գրել է Երուսաղեմում Ֆրանսիայի դեսպանությունը Թվիթերի/X սոցիալական ցանցում , որը հայերենով տարածել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Իսրայելի իշխանությունների պարտականությունն է կանխել նման բռնարարքները, ինչպես նաև ստատուս քվոյի ցանկացած վերանայում:

Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքին և կշարունակի մեծագույն ուշադրությամբ հետևել իրադրությանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում