Չեխական ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթը նշում է իր 130-րդ ամյակը

  • 16.12.2023
  • 0
  • 150 Views

Դեռևս 1893 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 16-ին, Մորավիայի Բռնո քաղաքում լույս է տեսել չեխական Լիդովե Նովինի պարբերականի առաջին համարը։ «ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ» թարգմանաբար նշանակում է «հանրային թերթ», ինչի մասին է վկայում օրաթերթի անցյալ դարի առաջին համարի հին լուսանկարի փոքրիկ մեկնաբանությունը.

«Ուղիղ 130 տարի առաջ այս օրը Բռնոյում լույս է տեսել պատմականորեն առաջին Լիդովե Նովինի թերթը։ Խմբագրականում նշվել է, որ խոսքը հանրության ազատ միտքն արտահայտող անկախ օրաթերթի անդրանիկ համարի լույսընծայման վերաբերյալ է, որը ստեղծվել է Օլոմոուցի «Պոզոռ» ամսագրի և Բռնոյի «Մորավսկե լիստի» թերթի միաձուլմամբ։ Այդ երկու հրատարակությունների համատեղումը նախաձեռնել է հիմնադիր Ադոլֆ Ստրանսկին»,- նշվում է թերթի այս համարում։

Իր հիմնադրման օրվանից թերթը տպագրվել է մինչև 1952 թվականը, որից հետո անտնտես ղեկավարման պատճառով սնանկացել ու ձախողման է ենթարկվել։ 1987 թվականին այն կրկին վերականգնվել է մի խումբ այլախոհների կողմից՝ անկախ թերթ ստեղծելու գաղափարով։ 2013 թվականից մինչև 2021 թվականը ԼՆ-ի գլխավոր խմբագիրը եղել է Իստվան Լեկոն։ 2021 թվականից մինչ օրս գլխավոր խմբագրի պարտականությունը ստանձնել է Պետր Բուշտանը։

ՕՐԵՐ-ի խմբագրությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում Լիդովե Նովինի պարբերականին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ, անխափան աշխատանք, երկարատևություն և առաջընթաց։

Արսեն Քոչարյան

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում