Գալիք պատերազմը կանխելու առաջին քայլը Փաշինյանի ու նրա կառավարության հեռացումն է. Տաթեւիկ Հայրապետյան

  • 16.12.2023
  • 0
  • 105 Views

Քաղաքագետ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը հրապարկել է վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի դեմ տարվող քարոզչության մասին տեղեկատվություն եւ ներկայացրել իր առաջարկները։

«Ադրբեջանական տարբեր լրատվականներում ու հեռուստաընկերություններով արդեն սկսվել է քարոզ, որ իբր Հայաստանի պատրաստվում է սադրանքի և իրենք պետք է դա կանխեն: Նման քարոզչություն եղել է թե՛ 2022–ի սեպտեմբերի նախօրեին, թե՛ 2023 թվականի սեպտեմբերի 19–ից առաջ, ուստի դա շատ քաջածանոթ ձեռագիր է: Մինչ Փաշինյանը անվերջանալի զիջումներով ընդունել է Ալիևի՝ պատերազմով հարցեր լուծելու քաղաքականությունը, Ադրբեջանը պատրաստվում է փետրվարին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո անցնել նոր ագրեսիվ քայլերի:

«Baku.TV»–ի այս ռեպորտաժում հստակ խոսվում է դրա մասին, տեքստը ներկայացնում եմ առանց փոփոխությունների, «Իրևանը կանգնած է ընտրության առաջ, ընդունել Ադրբեջանի պայմաննները Խաղաղության պայմանագրի ստորագրման համար, նշանակում է՝ տրամադրել Զանգեզուրի միջանցք, վերադարձնել ութ գյուղերը և ամենակարևորը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ իրենց հայրենի հողեր, քանի որ պաշտոնական Բաքուն ունի կոնկրետ օրակարգ այս հարցում…»: Ռեպորտաժի վերջին հատվածում արդեն խոսվում է այն ուղղությունների մասին, որոնցով Ադրբեջանը պատրաստվում է գործողություններ իրականացնել: (4) Տեսանյութ | Facebook

Այս թեմաների մասին խոսելը շատ բարդ է ու տհաճ, բայց եթե մենք շարունակենք ապրել թմբիրի մեջ, չհասկանալ մեր հակառակորդի նպատակները, ինքնախաբեությամբ զբաղվել ու ասել, թե էս տարին էլ գլորեցինք, ոչինչ չանել գալիք աղետները կանխելու համար, ապա հավատացեք, երբ այդ աղետը գա, էլ ոչ մեկ չի նայելու մեր ստատուսներին, լայքերին, իրար հավանել չհանավելու, վստահել չվստահելու, բոլորս ենք կորցնելու, գոնե Արցախի հետ եղած դաս լինի մեզ, որքա՞ն կարա պատմությունը մեզ դաս տա ու մենք ոչինչ չհասկանանք:

Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ գալիք պատերազմը կանխելու առաջին քայլը Փաշինյանի ու նրա կառավարության հեռացումն է, դիվանագիտական լավ աշխատանք է շատ բան կարող է փոխել և կանխել: Պատերազմը կանխելու մյուս հնարավորությունը դա ռազմական բալանսի արագ վերականգնումն է, ոչ թե դրանից PR շոու սարքելը, այլ ռեալ աշխատանքն այդ ուղղությամբ: Բացի այդ, կարևոր է մեր համազգային համերաշխության վերականգնումը՝ այս անհեթեթ քարոզը, որով մեզ բաժանել են՝ նախկին–ներկաների, արևմտամետ–ռուսամետների և այլ բաների, իրոք քայքայիչ է դարձել:

Հենց այս աղետները կանխելու համար է ձևավորվել Զանգ / Zang քաղաքացիական նախաձեռնությանը, որտեղ չկա կուսակցական շահ, կա առաջարկ՝ փոխելու գործող իշխանությանը, ձևավորելու շատ ավելի կոմպետենտ ու ՀՀ պետական շահը սպասարկող կառավարություն, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Հ.Գ վերոնշյալ ռեպորտաժի ամբողջական տարբերակը՝ Լինդսի Սնելի X–ի էջում կարող եք գտնել: Հղումը՝ մեկնաբանությունում:

Տաթեւիկ Հայրապետյան

Tatevik Hayrapetyan Տաթևիկ Հայրապետյան 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում