Սահակ Սարգսյանը նշանակվել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի դեսպան

  • 07.12.2023
  • 0
  • 135 Views

ՀՀ նախագահի հրամանագրով Սահակ Սարգսյանը նշանակվել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրականը

Ծնվել է 1976թ. հունվարի 11, Երևանում:
1997-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:


Կրթությունը՝
1992-1997թթ. — ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, թյուրքագիտության
բաժին,
2002-2004թթ. — Հարավային Կալիֆորնիայի համալսարանի միջազգային
հարաբերությունների դպրոց, միջազգային հարաբերությունների մագիստրոս,


Մասնագիտական դասընթացներ՝
2000թ. — Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության
դպրոց, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
2006թ. — ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջ, Հռոմ, Իտալիա


Աշխատանքային գործունեությունը՝
1997-2007թթ. — ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչություն, Թուրքիայի
բաժնի կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար,
2007-2010թթ. — Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության երրորդ
քարտուղար,
2010-2012թթ. — ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչություն, ԱՄՆ և Կանադայի բաժնի
երրորդ, ապա՝ երկրորդ քարտուղար,
2012-2016թթ. — ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ մշտական
ներկայացուցչության երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար,
2016-2017թթ. — ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչություն,
ՄԱԿ-ի բաժնի առաջին քարտուղար,
2017-2018թթ. — ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչություն, 3-րդ բաժնի
վարիչ,
2018-2019թթ. — ՀՀ ԱԳ նախարարի օգնական,
2019-2023թթ. — Սևծովյան տնտեսական համագործակցության
կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ:


Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, թուրքերեն:


Դիվանագիտական աստիճանը՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:


Ընտանեկան կարգավիճակը՝
Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր:


2023 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով
նշանակվել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական
Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ
և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում