
ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի տարվա հերթական ելույթը՝ դիրիժոր Լևոն Մանուկյանի գլխավորությամբ։ Միջոցառման մասնակիցների և կազմակերպիչների գաղափարն էր միջոցներ հավաքել մի քանի շաբաթ առաջ Արցախում տեղի ունեցած հարձակումներից հետո իրենց տները լքած, տուժած հայերին անմիջական օգնության համար։
Տառապող փախստականների հանդեպ կարեկցանքը միշտ եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության բարեգործական աշխատանքի կարևոր մասը:
Համերգը սկսվեց մաեստրո Մանուկյանը ընտրությամբ Ջեֆ Մանուկյանի “Pictures from Ararat” suite-ից երկու հատված՝ ընդգծված ժամանակակից հնչողությամբ և հայկական երաժշտական ոճի ժամանակակից ընթերցմամբ։ Անմիջապես դրանից հետո, մինչև համերգի ավարտը հանդիսատեսը մտովի տեղափոխվեց գեղեցկության, սիրո և բուռն հույզերի աշխարհ՝ մարմնավորված ձայնի և նվագախմբի համար ամենահայտնի ստեղծագործություններում:
Մենակատարները երկուսն էին. Սոպրանոն մեր բոլորի ճանաչված և սիրելի Հասմիկ Հարությունյանն էր, ով չի դադարում զարմացնել մեզ իր վոկալային նախանձելի վարպետությամբ և բեմական հուզականությամբ ներկայացված իր նոր երգացանկով։
Համերգի ընթացքում լիովին երեւացին նրա վոկալային ունակությունները, Պուչինիի և Վերդիի արիաների, ինչպես նաև հայկական «Անուշ» օպերայի՝ Անուշի գեղեցկագույն կերպարի մեկնաբանության ժամանակ։
Մյուս մենակատարը` տենոր Միքայել Ուլիխանյանը, շատ հետաքրքիր կյանք ու ստեղծագործական պատմություն ունի։
Տարիներ առաջ նա ապրել է Բուլղարիայում, որից հետո մեկնել է Մոսկվա, երգեցողության վարպետությանը տիրապետելու, որտեղ հնարավորություն է ստացել մասնակցել «Օպերալիա» մրցույթին և ունեցել հնարավորություն աշխատելու մեծն Պլասիդո Դոմինգոյի հետ։
Որոշ ժամանակ տարբեր պատճառներով նա դադարեցրել է իր գործունեությունն իբրեւ երգիչ, և այժմ նորից սկսեց Սոֆիայում, մեր այս գեղեցիկ համերգի շրջանակներում։
Այն, ինչ նա ցույց տվեց հանդիսատեսին, իսկապես գրավեց նրանց՝ գեղեցիկ տենորային տեմբր, երաժշտականություն և շատ ու շատ հույզեր՝ իտալական հանրահայտ “Torna e Sorrento” և “Mama” կանցոնետների հիանալի կատարումներում:
Հրաշալի երիտասարդ հայ երգիչները հանդես եկան նաեւ զուգերգերով, որտեղ նրանք անցան երաժշտական սպեկտրի տարբեր գույների միջով՝ “Ave Maria”-ի և “Panis angelicus”-ի գեղեցիկ կատարումներով, Լեհարի վալսային մեղեդիներից մինչև շողշողացող, Վերդիի շամպայնանման “Brindisi”-ին:
Իրենց բոլոր ելույթներում երկու մենակատարներին ուղեկցում էին ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի հրաշալի երաժիշտները, ովքեր ոչ միայն համագործակցեցին, այլեւ երգիչների հետ միասին կերտեցին տարբեր ոճերի ստեղծագործությունները։ Տպավորիչ էին կոնցերտմայստեր Լիլիա Կոևայի և նվագախմբի անդամների արձագանքները։
Մասնակիցները հուզիչ անակնկալ էին պատրաստել հանդիսատեսի համար. եզրափակիչ ելույթի համար նրանք կատարեցին “One Bulgarian Rose”, իհարկե բուլղարերեն, որով ևս մեկ անգամ արժանացան բոլոր ներկաների բուռն ծափահարություններին։
Հրաշալի համերգ՝ ի պաշտպանություն մարդասիրության և կարեկցանքի:
Սեփ. թղթ.
Սոֆիա