Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը՝ Ստրասբուրգի Զենիթ-Եվրոպա համերգասրահում

  • 03.11.2023
  • 0
  • 50 Views

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ստրասբուրգի Զենիթ-Եվրոպա համերգասրահում ներկայացրել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ։

Համերգը կազմակերպվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության և «Franceconcert» ընկերության հետ համագործակցաբար։

Համերգին ներկա են գտնվել Եվրոպայի խորհրդում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ «Դիմակահանդես»-ն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատանքին։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը համերգի ավարտին շնորհավորել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին՝ համերգի կազմակերպման առթիվ։

Եվրոպայի խորհրդում

Հայաստանի մշտական ներկայացուցչություն

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում