Վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանն առաջին անգամ արցախահայությանը  նվիրված բարեգործական համերգով հանդես կգա Երեւանում

  • 13.10.2023
  • 0
  • 134 Views

             

Համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 15-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:

Առաջին անգամ հանդես գալով Հայաստանում,  Մալիքյանն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնելու Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։  Համերգներից ստացված հասույթը թե՛  Արա Մալիկյանը և թե՛ «ԹԻ ԷՄ Պրոդակշն» ընկերությունը ուղղելու են արցախահայության աջակցությանը:

Դեռեւս 2020 թվականի փետրվարին Արա Մալիքյանին հանդիպեցինք Պրահայում, որտեղ նախատեսված էր նրա համերգը։ Բայց Քովիդի պատճառով այդպես  էլ չստացվեց նրա գալը։

Արա Մալիքյանի կատարումները ընդգրկում են թե դասական (Չայկովսկի, Բախ) եւ թե   ժամանակակից կոմպոզիտորների գործեր(Լեդ Զեփելին) և իհարկե, նաեւ հայկական  երաժշտություն։

Շատերն են նրան նմանեցնում աշխարհահռչակ ջութակահար Պագանինիին։ Բայց նմանության հարցում Արան ունի իր պատասխանը. «Շատ կցանկանայի նմանվել  նրան, սակայն  Պագանին նման է հայելուն, որքան մոտենում  ես, միեւնույն է, չես կարողանում հպվել։ Ինձ թվում է, որ ոչ ոք չի կարող դառնալ Պագանինի»։

«Նա ըստ էության առաջին ռոք աստղն է համաշխարհային երաժշտության  պատմության մեջ, որը կարողացավ ջութակի հանդեպ նման հետաքրքրություն առաջացնել  եւ մարդիկ սկսեցին գնալ  իր համերգներին՝ տեսնելու նրա նվագելու արվեստը»,- շարունակեց մեզ հետ զրույցում Արա Մալիքյանը։

Հայկական երաժշտությանն անդրադառնալու մեր հարցումին  նա պատասխանեց.«Իմ  ծրագրերում անընդհատ անդրադառնում  եմ  Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Բաբաջանյանի ստեղծագործություններին,  ծանոթ եմ հայկական  էթնիկ  երաժշտությանը։  Իմ բոլոր ստեղծագործություններում  նաեւ օգտագործում եմ հայկական մեղեդիներ»։

Արա Մալիքյանը խոստովանեց, որ իր ճամփորդությունների ընթացքում  ինքը ներշնչվում է ամենատարբեր հանդիպումներից, նոր երաժիշտների հետ շփումներից, նոր երկրների մշակույթից։

Պրահայի համերգին նա պետք է հանդես գար իր նոր  ծրագրով, որ  կոչվում էր   «Թագավորական ավտոտնակ» (Ռոյալ Գարաժ )։   Այդ ծրագրի անվանումը կապված էր նրա մանկական հիշողությունների հետ։ 

«Ես իմ առաջին  ելույթները ունեցել եմ 8 տարեկանում  հասակում  Բեյրութում՝  պատերազմի տարիներին, երբ հորս խնդրանքով նվագում էի  ավտոտնակում  մեր հարեւանների համար։  Եվ այն ուրախությունը, որ տեսնում էի մեր հարեւանների աչքերում, ինձ ներշնչում էր,  որ պետք է երաժիշտ դառնամ ու երջանկություն պարգեւեմ  մարդկանց, որպեսզի մարդիկ մոռանան պատերազմները»։

Այսօր  հայ տաղանդավոր երաժիշտը եկել է Հայաստան, այդ երջանկությունը փոխանցելու հայ հանդիսատեսին եւ իր սփոփանքն ու մխիթարությունը, նաեւ օգնությունը ցույց տալու բռնագաղթված արցախցիներին։

Բաց մի թողեք այդ հրաշք երեկոն վայելելու հնարավորությունը։

ՕՐԵՐ

Տոմսերը կարող եք գնել հետեւյալ հղումներով՝

https://www.tomsarkgh.am/…/Ara-Malikian-Live-in-Yerevan…

https://ticketon.am/event/Ara-Malikyan

https://www.tkt.am/…/ara-malikian-concert-in…/eid/598

https://www.toms.am/am/ticket/5303

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում