Samsung-ը ներկայացրել է OLED հեռուստացույցների շարքը՝ հեռուստացույցների համաշխարհային շուկայում հաստատելով առաջատարի դիրքը

  • 11.09.2023
  • 0
  • 75 Views

Samsung Electronics ընկերությունը 17 տարի շարունակ, իր մասնագիտական փորձի ու առաջատար նորարարությունների շնորհիվ, վստահորեն ցուցադրում է հեռուստացույցների արտադրությունում առաջատարությունն ու տեխնոլոգիական առավելությունը[1]:

2023 թվականին Samsung-ը պահպանեց կոնտենտի դիտման համար նորարական լուծումներ մշակելու ուղին և շուկա թողարկեց OLED հեռուստացույցների շարքը: Պարզ  դիզայնով այս հեռուստացույցները մարմնավորում են պատկերի տպավորիչ որակը, ծավալուն ձայնն ու արհեստական բանականության տեխնոլոգիաները:

Samsung OLED հեռուստացույցներում կիրառվում է նորարարական QD-դիսփլեյը՝ OLED-ի կատարելագործված տարբերակը. քվանտային կետերի տեխնոլոգիայով ուժեղացված ինքնալուսավորվող պիքսելները՝ խորը սև, մաքուր սպիտակ ու հագեցած, կենդանի գույների համար:  

Պատկեր

OLED շարքի նոր մոդելներում հասանելի պատկերը գունամատուցման ոլորտում Samsung-ի նորարարական տեխնոլոգիաների մարմնացումն է: Արհեստական բանականության հիման վրա գործող Quantum 4K պրոցեսորը 20 նեյրոցանցերով վերլուծում է մատուցվող նյութն ու այն կադր առ կադր բարելավում 4K-ում պատկերի առավելագույն որակի համար: Ծայրահեղ հստակությունն ու դետալիզացիան, տպավորիչ ցայտագունությունը, տեսարանների խորությունն ու ծավալը, սահմանների հստակությունը՝ այս ամենը պատկերն աներևակայելի իրատեսական են դարձնում: 

Samsung-ի տեխնոլոգիական նորարություն՝ QD-OLED դիսփլեյն արձագանքման ցածր ժամանակի պայմաններում ապահովում է առավելագույն պայծառություն: QD-դիսփլեյն ունակ է ճշգրտությամբ փոխանցել Pantone Validated[2] և Pantone SkinTone Validated[3] չափորոշիչներին համապատասխանող մինչև 2030 գույն և 110 մարմնագույն երանգ, ինչի շնորհիվ էկրանի պատկերը հագեցած ու կենդանի է ստացվում:

Ձայն

Dolby Atmos տեխնոլոգիան, էկրանի ամբողջ պարագծով տեղակայված մուլտիալիքային

բարձրախոսների շնորհիվ, ծավալուն ձայն է ստեղծում: Իսկ նոր՝ վերին բարձրախոսները, որոնք հայտնվել են Samsung հեռուստացույցների 2023 թվականի շարքում, թույլ են տալիս ստեղծել բազմաշերտ ծավալուն ձայն ու լիովին ընկղմում են ձեզ այն ամենի մեջ, ինչ կատարվում է էկրանին:

Գեյմինգ

OLED Samsung-ը կատարյալ է տեսախաղերի սիրահարների համար: Գեյմինգի համար հեռուստացույցների շարքի առաջադեմ տեխնոլոգիաները թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել խաղի ընթացքի մեջ: Այս մոդելներում HDMI 2.1 չորս մուտք կա. երկու վահանակների, սաունդբարի ու համակարգչի, կամ SSD-ի համար: Շնորհիվ 144 Հց թարմացման հաճախականության՝ պատկերը մշտապես հստակ է: FreeSync Premium Pro և Motion Xcelerator Turbo Pro ֆունկցիաները երաշխավորում են պատկերի բացերի ու սառեցումների բացակայությունը՝ խաղը դարձնելով հնարավորինս կլանող:


Դիզայն

Նորարարական տեխնոլոգիաներից բացի, Samsung OLED-ն առանձնանում է Infinity One և LaserSlim նրբագեղ պարզ դիզայնով, որը ներդաշնակորեն միաձուլվում է ցանկացած ինտերիերի: Հեռուստացույցի ուլտրաբարակ շրջանակը, անսահման էկրանը և մետաղից պատրաստված տակդիրն ապահովում են հեռուստացույցի պրեմիում տեսքը:

Միացման հնարավորությունները

OLED S95C և S90C մոդելները համալրված են IoT Hub-ով (խելացի տան կառավարման կենտրոնով), որի շնորհիվ Samsung-ի և կողմնակի արտադրողների խելացի սարքավորումները կարելի է միացնել անմիջապես TV-ին ու կառավարել դրանք SmartThings հավելվածի միջոցով:

Հատուկ հնարավորություններ

Samsung-ը շարունակում է առանձհատուկ ուշադրություն դարձնել իր արտադրանքի հատուկ հնարավորություններին: OLED շարքի հեռուստացույցներում տարատեսակ հնարավորություններ են նախատեսված տեսողության և լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար: Պայմանավորված օգտագործողների գունային տեսողության խանգարման (ԳՏԽ)[4] աստիճանով ու տեսակով՝ SeeColors ռեժիմը շտկում է գույնի կարգավորումները՝ օգնելով բարելավել պատկերի ընկալումը: Smart TV ձայնային ուղեցույցը կարտաբերի էկրանին երևացող տարրերը և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կօգնի օգտագործել հեռուստացույցի հիմնական գործառույթները և տարբեր խելացի ծառայությունները: Գույնի շտկման գործառույթը կկարգավորի երանգների հակադրությունը: Լսողության խանգարում ունեցող մարդկանց համար նախատեսված են ենթագրեր: Եթե դրանք փակում են տեսարանն ու խանգարում դիտմանը, դրանք հնարավոր է տեղափոխել, սահմանել տառատեսակի և ենթապատկերի գույնն ու չափսը, ինչպես նաև թափանցիկությունը:

Հոգածություն մոլորակի մասին

Samsung հեռուստացույցների նոր մոդելներն էկոլոգիապես ավելի մաքուր են: Տուփն արտադրված է վերամշակված հումքից՝ առանց գունային տպագրության, մետաղական կապերը փոխարինված են թղթե ինքնակպչուն ժապավենով, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Լավագույն պատկերի և ձայնի առաջադեմ տեխնոլոգիական նորարարությունները, պրեմիում դիզայնը, միացման լայն հնարավորություններն ու շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը Samsung Electronics-ը դարձնում են հեռուստացույցների արտադրության անվիճելի առաջատարը:

Հայաստանում OLED Samsung շարքը ներկայացված է 55”, 65”, 77” անկյունագիծ ունեցող S95С և 55” և 65” անկյունագիծ ունեցող S90C մոդելներով:


[1] Ըստ Omdia մարքեթինգային հետազոտական ընկերության տվյալների

[2] Pantone Validated հավաստագիրը երաշխավորում է, որ էկրանի վերարտադրած Pantone գույները հստակ են փոխանցվում ու որևէ կերպ չեն տարբերվում Pantone-ի թողարկած գույնի ֆիզիկական ուղեցույցներից: Այս հավաստագրումը ստեղծված է օգտատերերի ու մասնագետների համար, որոնց անհրաժեշտ է ճշգրիտ գունային վերարտադրությունը գունային ելքային սարքից:

[3] Pantone SkinTone Validated-ը շարունակությունն է Pantone Validated-ի՝ հավաստագրման ծրագրի, որը ցույց է տալիս, որ արտապատկերման կամ տպման էլեկտրոնային սարքը կարող է հավաստի վերարտադրել մաշկի երանգի ներկապնակը, որը ստուգված է գույնի ոլորտում համաշխարհային հեղինակություն վայելող Pantone-ի կողմից:

[4] Այս գործառույթը նախատեսված չէ հիվանդությունների կամ այլ բժշկական պայմանների ախտորոշման, ինչպես նաև՝ հիվանդությունների կամ խանգարումների բուժման, ախտանիշների մեղմացման, կանխարգելման համար: Այս գործառույթի շրջանակներում ձեռք բերված կամ տրամադրված ցանկացած տեղեկատվություն նախատեսված է բացառապես օգտագործողների հարմարության համար և չպետք է դիտարկվի որպես բժշկական առաջարկություն:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում