Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին ընդառաջ` Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 23֊ին տեղի ունեցավ բարեգործական համերգ։ Հայկական դաշնամուրային տրիոն՝ փարիզաբնակ ջութակահար Դավիթ Հարությունյանը, բեռլինաբնակ թավջութակահար, ԿՈՒՍ լարային քառյակի անդամ Միքայել Հախնազարյանը և դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը, ով հանդես է գալիս եվրոպական տարբեր նվագախմբերի հետ և հավատարիմ հանդիսատես է ձեռք բերել հատկապես Իսպանիայում, կատարեցին Շյոնբերգի, Խաչատրյանի և Բրամսի ստեղծագործություններից։
Երեկոյի նպատակն էր ոչ միայն մեկ անգամ ևս պատվել մեծանուն կոմպոզիտոր Խաչատրյանին ծննդյան 120 ամյակի առթիվ, այլև հավաքված միջոցները ուղղել Հայաստանում տարբեր բարեգործական կրթական ծրագրերի իրականացմանը։ Դրանիցի մեկը Սյունիքի մարզում նախաձեռնված ծրագիրն է, որ առաջարկում է գերմաներենի անվճար դասեր, ինչպես նաև օգնում է երեխաներին կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում։
Համերգի նախաձեռնողը եւ կազմակերպիչը Մյունխենում գործող DAV Social հասարակական բարեգործական կազմակերպությունն էր։
Շնորհակալություն ենք հայտնում ստորև նշանակված կազմակերպություններին համերգին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Manvelyan Enterprises UG, Diözese der Armenischen Kirche in Deutschland, armenische Gemeinde München e.V. , Davit Grigoryan Logistik, Rechtsanwalt Mkhitaryan, Prof. Dr. Arsen Babayan und dem Wirbelsäulen und Gelenke Zentrum München (WGZM).
http://www.armenischeprodukte.de/
Ինչպես նաև շնորհակալ ենք բոլոր անհատներին, ովքեր մեզ օգնեցին համերգի կազմակերպման գործում:
Մանուշակ Դանիելյան, Աստղիկ Հակոբյան
Գերմանիա