
Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Սբ. Քաթբերթ եկեղեցու հետ համատեղ ներկայացրելին «Love Opera Arias & Romances» համերգը:
Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Թագավորական Քենսինգթոնի Սբ Քաթբերթ եկեղեցում, շաբաթ մարտի 18-ին:
Հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները կատարեցին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ Շողիկ Թորոսյանը` Լիբանանցի սոպրանո, ով հատուկ առաջին անգամ Լոնդոն էր եկել այս միջոցառման համար, Սիփան Օլահը` բրիտանահայ տենոր և դիրիժոր, Մարիա Պալազյանը` բրիտանահայ դաշնակահարուհի, Քլինգեն լարային քառյակը՝ Պաուլա Իզաբելլա Գորբաոովա ջութակ, Պոլինա Շարաֆյան ջութակ, Էլիզաբեթ Տոբալդ ալտ, Էրլենդ Վեսթբի թավջութակ։

Համերգը սկսվեց Սուրբ Քաթբերթ եկեղեցու հոգևորական Փոլ Բեգոթի բացման խոսքով:
Երաժշտական ծրագիրը սկսվեց հայ կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի «Աղավնիներ» և «Հայրենիք» մեներգերով՝ Շողիկ Թորոսյանի, Սիփան Օլահի և Մարիա Փալազյանի կատարմամբ։

Այս կատարումներից հետո երեք մենակատարներին միացավ «Կլինգեն» լարային քառյակը: Երաժիշտները կատարեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ասում են ուռին», «Բարձր սարեր» և «Անուշ և Սարո դուետ» արիաները։
Հաջորդ կատարումներն էին Լ. Արդիտիի «Il Bacio» «Համբույր» վալսը և Ջուլիետի արիան «Je veux vivre» Շ.Գունոյի «Ռոմեո և Ջուլիեթ» օպերայից սոպրանո Շողիկ Թորոսյանի և գործիքային համույթի կողմից։
«Միայն քոնն է իմ սիրտը» արիան Ֆ.Լեհարի «Das Land des Lächelns» օպերետից, «All the things you are» արիան Ջ.Քերնի «Չափազանց տաք Մաիսի համար» մյուզիքլից կատարեցին տենոր Սիփան Օլահը և գործիքային համույթը։
Միջոցառման ընթքցքում տեղի ունեցավ Արայիկ Գևորգյանի «Երևան 2800» ստեղծագործության՝ Մարիա Պալազյանի կողմից սոլո դաշնամուրի և լարային քառյակի համար մշակած ստեղծագործության պրեմիերան, որը հանդիսատեսի կողմից հուզմունքով և բուռն ծափահարություններով դիմավորվեց: Մարիայի ելույթը երեկոյի կարևորագույն դրվագներից։
Տ.Չուխաջյանի «Կարինե» օպերետաից «Կարինեի րոմանսը» և Ա.Այվազյանի «Երևան» վալսը փայլուն կատարեցին Շողիկ Թորոսյանը՝ Քլինգեն լարային քառյակի և դաշնակահարուհի Մարիա Պալազյանի նվագակցությամբ։
Վ.Սանդերսոնի «Մինչև» և Ս.Բիկսիոի «Parlami D’Amore, Mariu!» րոմանսների կրքոտ կատարումները, տենոր Սիփան Օլահի և գործիքային անսամբլի կողմից, հուզեցին հանդիսատեսին:
Համերգը եզրափակվեց Կոմիտասի Habrban, «Lippen schweigen զուգերգով» Ֆ.Լեհարի «Merry Widow» օպերետից և Է.Կուրտիսի «Non ti scordar di me» «Մի մոռացիր ինձ» փայլուն մենակատարներ Շողիկի և Սիփանի կատարմամբ, հիանալի դաշնակահարուհի Մարիա Փալազյանի և Քլինգեն լարային քառյակի նվագակցությամբ :
Բոլոր վոկալ երաժշտության պարտիտուրները այս անսամբլի համար փոխադրել էր Սիփան Օլահը:
Երեկոին ներկա էին հատուկ հյուրեր 6 դեսպանատներից, հայ և անգլիկան եկեղեցիների հոգևորականներ, բրիտանական խորհրդարանի անդամներ, բրիտանական, հայկական և միջազգային մշակութային միությունների և համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
orer.eu
