Պրահայում կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունից զոհվածների

  • 21.08.2022
  • 0
  • 294 Views

Օգոստոսի 21ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը ժամերգության մատուցումից հետո, կատարեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Երեւանի Սուրմալու առեւտրի կենտրոնի տարածքում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունից զոհվածների։

Հայր Սուրբն աղոթեց անմեղ զոհերի հոգու հանգստության համար՝ ընթերցելով նրանց անունները։ Այնուհետւ դիմելով ներկաներին, Հայր սուրբը կոչ արեց լինել պատասխանատու ամեն մի հարցում, քանզի նաեւ անպատասխանատավության հետեւանք են անմեղ զոհերը։

Հոգեհանգստյան կարգին ներկա էին նաեւ Հայաստանի դեսպանության դիվանագետները՝ դեսպան Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում