Էրիկ Բաղդասարյանը՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների չեմպիոն, Համլետ Մանուկյանը՝ կրկնակի փոխչեմպիոն

  • 21.08.2022
  • 0
  • 81 Views

Էրիկ Բաղդասարյանը՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների չեմպիոն, Համլետ Մանուկյանը՝ կրկնակի փոխչեմպիոն։

Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել։

Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել է զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։ Նշենք՝ Բաղդասարյանը մասնակցել է նաև օղակների եզրափակչին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

Հայաստանի հավաքականի մեր մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը ևս 4-րդ տեղն է զբաղեցրել, բայց արդեն նժույգթափերում։

🕞Ժամը 15։40-ից Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդես կգան Հայաստանի մեծահասակների հավքականի անդամները՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում