Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

  • 19.05.2022
  • 0
  • 59 Views

Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի   ղեկավար Մարիա Կարապետյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառ

Այնուհետեւ խորհրդարանականները  շրջել են եղեւնիների պուրակում, այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Օսմանյան կայսրության ոճրագործությունները հավաստող փաստավավերագրերին:

Մինչ հեռանալը՝  Իտալիայի խորհրդարանականները գրառումներ են  կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում