ՀՀ նախագահի հրամանագրով Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է նշանակվել Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԸ (նստավայրը՝ Ստրասբուրգ): Դեսպանը Պապիկյանը 2018-2024թթ Ավստրիայում Հայաստանի դեսպանն էր։ Նախկինում եղել է ՀՀ ԱԳՆ նաշարարի տեղակալ, աշխատել է նաեւ Ստրասբուրգում ՀՀ...
ՀՀ նախագահի հրամանագրով Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է նշանակվել Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԸ (նստավայրը՝ Ստրասբուրգ): Դեսպանը Պապիկյանը 2018-2024թթ Ավստրիայում Հայաստանի դեսպանն էր։ Նախկինում եղել է ՀՀ ԱԳՆ նաշարարի տեղակալ, աշխատել է նաեւ Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ինչպես նաեւ Ժնեւում Հայաստանի դեսպանությունում, ՀՀ ԱԳՆ տարբեր վարչություններում։ orer.eu
ՀՀ նախագահի հրամանագրով Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է նշանակվել Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԸ (նստավայրը՝ Ժնև): Հասմիկ Տոլմաջյանը 2018-2024թթ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն էր, նաեւ Մարոկոյում, իսկ 2014-2018թթ Շվեյցարիայի Հայաստանի դեսպանությունում եղել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար։ Աշխատել է ՀՀ ԱԳՆ տարբեր վարչություններում։...
ՀՀ նախագահի հրամանագրով Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)։ Նախկինում Արման Խաչատրյանը աշխատել է ԱԳՆ տարբեր վարչություններում, 2021-2024թթ Եվրոպայի խորհրդում՝ Ստրասբուրգում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր, աշխատել է նաեւ Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում։ orer.eu
Այսօր Փարիզում վախճանվել է Մաեստրո Կարպիս Ափրիկյանը (Garbis Aprikian)՝ Փարիզի Սիփան-Կոմիտասի հայկական երգչախմբի խմբավարն ու տնօրենը։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Ֆրանսիայի մասնաճյուղը։ Նա Հայկական հարցին լծված զինվորական էր, Հայաստանի եւ Արցախի անկախության պաշտպան, Ֆրանսիայի ՀՅ Դաշնակցության անդամ էր։ «Այս առավոտ էր, որ իմացանք նրա մահվան սարսափելի լուրը, որը...
Ֆրանսահայ օպերային երգչուհի, սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանը սեպտեմբերի 19-ին Vienna Beethoven միջազգային մրցույթում ժյուրիի միաձայն որոշմամբ արժանացել է առաջին մրցանակին։ Սա մեր հայրենակցուհու առաջին հաղթանակն է միջազգային մրցույթում։ 21- ամյա Մարիին ծնվել է Փարիզում, մեծացել է երաժշտական միջավայրում` դաշնակահար-երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Ուսանել է Բուլոնյի եւ Փարիզի կոնսերվատորիաներում...
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով. թիմերը 85 նավակներով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել հանդիսականներին` ավելի ուշ միավորվելով Տրոկադերո հրապարակում: Բացման ողջ ծրագիրը լի էր անակնկալներով, հայտնի...
Մեծ ափսոսանքով տեղեկանում ենք փաստաբան, գործարար և Ֆրանսահայ բարերար 89-ամյա Ռայմոն Եզեգելյանի մահվան մասին։ Ինչպես գրում է ֆրանսահայ լրագրող Գրիգոր Ամիրզայանը, Հայաստանի փաստաբանների պալատը հայտնում է. «Հայաստանի փաստաբանների միությունը և Հայաստանի իրավաբանների ակադեմիան» ցավակցություն և զորակցություն են հայտնել հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին Ռայմոն...
Այսօր Փարիզում ընթացող ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը: Նամականիշերի ստեղծումն ու թողարկումն իրականացվել են «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնեցին Հայաստանի ֆիլատելիստների միությունից։ «Հայփոստ»...
Հունիսի 7-ին և 8-ին Սորբոնի համալսարանում տեղի կունենա «Երգ և պոեզիա/ Ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագրով գիտաժողով՝ անվանի ակադեմիկոսների, գրականագետների և երաժշտագետների մասնակցությամբ։ Գիտաժողովի առանցքում կլինեն Շառլ Ազնավուրի բանաստեղծական և երաժշտական ստեղծագործությունները (տեքստ, ձայն, կառուցվածք)։ Այս գիտաժողովը կազմակերպվել է ֆրանսիական և համեմատական գրականության պրոֆեսոր, Համեմատական գրականանության ֆրանսիական կենտրոնի գիտաշխատող,...
Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով անվանակոչվեց Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Այս մասին հայտնոմւ է Փարիզում Հայաստանի դեսպանությունը։ Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի...
