Փարիզում մեկնարկել է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը

  • 26.07.2024
  • 0
  • 1017 Views

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:

Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով. թիմերը 85 նավակներով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել հանդիսականներին` ավելի ուշ միավորվելով Տրոկադերո հրապարակում:

Բացման ողջ ծրագիրը լի էր անակնկալներով, հայտնի երաժշտական խմբերի ու երգիչների ելույթներով, նորաձեւության ցուցադրումով ու թատերականացված շոուներով։ Բացման երգը կատարեց Լեդի Գագան, փակման երգը՝ Սելին Դիոնը։

Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված։

Հայաստանի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրները եղել են բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:

Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացված են 206 օլիմպիական թիմերի 10,500 մարզիկներ։

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ներկայացել է 15 մարզիկով` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը), Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Հայաստանի առաջին ներկայացուցիչները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն վաղը՝ հուլիսի 27-ին: Որակավորման փուլերում հանդես կգան մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ու հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

Նշենք նաև՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին:

Օլիմպիական ջահը տարան լեգենդներ #CarlLewis-ը, #SerenaWilliams-ը, #RafaelNadal-ը և #NadiaComaneci-ն ապա նրանք արագընթաց նավով անցան Սեն գետով, նախքան այն կհանձնեին մեծ թենիսիստ Ամելի Մորեսմոյին՝ շարունակելու ջահի փոխանցումավազքը: Փարիզ2024 #Օլիմպիական խաղերի Ջահի փոխանցումավազքին մասնակցել են նաեւ ֆրանսիական սպորտային լեգենդներ, այդ թվում՝ #ZinedineZidane-ը, #TonyParker-ը և #CharlesCoste-ը՝ ամենատարեց ֆրանսիացի #օլիմպիականը: 100-ամյա Կոստեն մասնակցել է 1948 թվականի Օլիմպիական խաղերին, որոնք տեղի են ունեցել #Լոնդոնում։

Էստաֆետի վերջում օլիմպիական կաթսաները վառեցին ֆրանսիացի մարզիկներ #MarieJoséePérec-ը և #TonyRiner-ը, որից հետո այն բարձրացավ դեպի երկինք #Tuileries պարտեզի վերևում՝ լուսավորված #Էյֆելյան աշտարակի հետնապատկերում՝ նշանավորելով երեկոյի տոնակատարությունների ավարտը։ .

Լուսանկարները՝ Reuters, Associated Press, AFP, CTsport, ORER

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում