Ֆրանսահայ սոպրանո  Մարի Մյուլլեր Սիմոնյանը Վիեննայի Բեթհովենյան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի

  • 23.09.2024
  • 0
  • 561 Views

Ֆրանսահայ օպերային երգչուհի, սոպրանո  Մարի Մյուլլեր Սիմոնյանը սեպտեմբերի 19-ին Vienna Beethoven միջազգային մրցույթում  ժյուրիի միաձայն որոշմամբ  արժանացել է առաջին մրցանակին։ Սա մեր հայրենակցուհու առաջին հաղթանակն է միջազգային մրցույթում։

21- ամյա Մարիին  ծնվել է Փարիզում, մեծացել է երաժշտական միջավայրում` դաշնակահար-երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Ուսանել է Բուլոնյի եւ Փարիզի կոնսերվատորիաներում ՝ զուգահեռաբար  երգեհոնի եւ երգեցողության բաժիններում։

2023 թվականին Մարին մասնագիտական փորձառությունը շարունակել է Երևանի օպերային ստուդիայում ՝ Լեւոն Ջավադյանի ղեկավարությամբ։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում հայտնեց երգչուհին, առաջիկայում ՝ հոկտեմբերի 19-ին Մարին մենահամերգով հանդես կգա Երևանի ֆիլհարմոնիայի  Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ նրան կնվագակցի դաշնակահար Հովհաննես Մանուկյանը, իսկ նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Նարինե Սիմոնյանի նվագակցությամբ։

Շնորհավորում ենք մեր երիտասարդ հայրենակցուհուն եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում