Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո ժամեր առաջ ԱՄՆ-ում հիվանդանոցում կյանքին հրաժեշտ տվեց հայտնի հեռուստալրագրող,, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների...
Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո ժամեր առաջ ԱՄՆ-ում հիվանդանոցում կյանքին հրաժեշտ տվեց հայտնի հեռուստալրագրող,, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ Վերջին 1,5 տարին ծանր հիվանդությունը նրան գամել էր անկողնուն։ Երեւանում սկսված,...
Ո՞վ չգիտի Հայկական ռադիոյի կամ Ռադիո Երևանի հայտնի անեկդոտները, որոնք կոմունիստական ռեժիմի ժամանակ թնդում էին Արևելյան Եվրոպայի երկրներում։ Եվ ահա, սույն անեկդոտների ժողովածուն՝ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» վերնագրով, որը կազմել է մեր գործընկեր Արսեն Արզումանյանը, Ռումինիայում ունեցած հաջողություններից հետո թարգմանչուհի Վանինա Բոժիկովայի կողմից թարգմանվեց բուլղարերեն։ Մայիսի 9-ին Ռուսեի...
Երեւանի թիվ 135 դպրոցում ներկայացվեց «էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից լույս ընծայած «Չինական գրականության անթոլոգիա» գիրքը։ Թարգմանիչները Գոհար Աթիկյանն ու Ռոբերտ Ծատուրյանն են։ Նրանք թարգմանությունները իրականացրել են միայն չինարենից։ Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ։ Գրքի պատասխանատու խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն է։ Թիվ 135 դպրոցում կայացած...
Մայիսի 11-ին ժամը 17-ին Չեխիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ հայագետ, խմբավար, դոկտոր Հայկ Սրկ. Ութիջյանի չեխերենով դասախոսությունը՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն։ Դասախոսությունն անցավ Նարեկացու կյանքի ու գրական ժառանգության մասին հետաքրքիր բացահայտումներով։ Բանախոսը նախ հակիրճ անդրադարձավ բանաստեղծի կենսագրությանը, մեզ հասած տվյալներին, ապա խոսեց նրա գրական ստեղծագործությունների, աղոթքների, ձեռագրերի ու դրանց նշանակության...
Թեքեյան Կենտրոնում տեղի ունեցավ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» նոր գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը։ Գրադարանը կրում է գրող, հասարակական, քաղաքական գործիչ, ազգային բարերար, ՀԲԸՄ կենտրոնական վարչության ղեկավար անդամ, «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր մարմնի անդամ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Ալեք Մանուկեան» գրական մրցանակակիր Հայկաշեն Ուզունյանի անունը։...
Ապրիլի 27-ին Վիեննայի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից մշակութային կենտրոնի սրահում տեղի է ունեցել «Հայերն Ամերիկայում. 400-ամյա ժառանգության հետքերով» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակ, պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, դոկտոր Հայկ Դեմոյանը հանդես է եկել դասախոսությամբ։ Բանախոսը նշել է, որ գիրքը ձոնել է 1618 թվականին առաջինը Ամերիկայի Վիրջինիա նահանգը...
2023 թվականի ապրիլի 13-ին լույս է տեսել Չեխիայի Կարելի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի ակադեմիականների մենագրությունը՝ «Հայաստանի Պատմություն»ը, որի մասին տեղեկանում ենք ֆակուլտետի կայքէջում օրերս հայտնված կարճ ծանոթագրությունից։ «Մենագրությունը հստակ կերպով ամփոփում է Հայաստանի և հայ մշակույթի պատմությունը՝ փորձելով զուգահեռ ներկայացնել ավելի լայն համատեքստում, այսինքն՝ պատմական հայկական տարածքների և աշխարհով մեկ...
Այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 18-ին Բռնոյի Mahenově památník (հասցեն՝ Mahenova 8) գրադարանի սրահում տեղի կունենա համաշխարհային գրականության ընթերցանության երեկո։ Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց երեկոյի կազմակերպիչ Čech a Lech ընկերության ղեկավարներից Վլաստեմիլ Չեխը, այս անգամ ներկաների ուշադրությանը կներկայացնեն չեխ եւ հայ գրականության դասականներ Բոհումիլ Հրաբալի եւ Ավետիք Իսահակյանի հեքիաթները։ Բոհումլի Հրաբալից...
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան խորը վշտով տեղեկացնում է, որ 59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը: Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում: 1986թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ-ից մինչ...
Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկի՝ հայտնի բարերար եւ գործարար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 154-րդ տարեդարձը։ Նա ծնվել է 1869 թ. մարտի 23ին Ստամբուլում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Լոնդոնի Թագավորական քոլեջում, ապա նշանակվել է Լոնդոնում Օսմանյան Կայսրության առեւտրային ներկայացուցիչ։ Հետագայում տեղափոխվել է Փարիզ՝ դառնալով Պարսկաստանի առեւտրի ներկայացուցիչ։ Հայտնի...
