«Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է:...
«Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է: Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է...
Մարտի 16-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագիրը կրող բացառիկ համաժողով՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Փարիզում Հայաստանի դեսպանությունը։ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների՝ Սենատի և Ազգային ժողովի նախագահներ Ժերար Լարշեի և Յաել Բրաուն-Պիվեի բարձր հովանու ներքո կազմակերպված համաժողովին բացման խոսքով...
Մարտի 17ին Երուսաղեմում անցկացված 12րդ մարաթոնի ընթացքում Հայկական թաղամասում փակցվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին պաստառ։ Ինչպես Օրեր-ին հայտնեցին Իսրայելի Հայ Դատի հանձնախմբից, 4×3 մետր մեծության պաստառի վրա եբրայերեն գրված էր՝ «Դադարեցրե՛ք Ադրբեջանի կողմից Արցախի 120.000 հայերի շրջափակումը»։ Այսպիսով վազորդները տեսել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին պաստառը։ Նշենք,...
Երեկ հայտնել էինք, որ Կատալոնիայի խորհրդարանում քննարկվել է Արցախի հարցը եւ նրան առնչվող խնդիրները։ Այսօր խորհրդարանը հրապարկել է քննարկումների արդյունքում ընդունված որոշումը։ Խորհրդարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանները Ադրբեջանի կողմից շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների համար: Կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու...
Կատալոնիայի խորհրդարանը « Արարատ» հայկական միության խնդրանքով կազմակերպել էր խորհրդարանի միջազգային հարաբերությունների խմբի հետ հանդիպում։ Կատալոնիայի «Արարատ» միության նախագահ Սարգիս Հակոբյանը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից շրջափակումը և պահանջել է, որ կատալոնացի խորհրդականները բարձրաձայնեն Արցախի հարցը, նրա ինքնորոշման իրավունքի խնդիրը, այսօրվա հումանիտար աղետը։ Սարգիս Հակոբյանը մասնավորապես իր...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան նիստի օրակարգի քննարկումը, երկրի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակմանը և ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության նախապատրաստություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է կանխարգելիչ լրացուցիչ միջազգային...
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հինգ խմբակցությունները միասնական հայտարարությամբ հանդես եկան՝ դատապարտելով թշնամական Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, համոզմունք հայտնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը՝ որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության շարունակական հակահայ...
ԱՐԵՒԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ 3 ԱՄԻՍ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ, ԱՐՑԱԽԻ ԵՐԵՔ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԵՒ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՂ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Ս.թ. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն-ահաբեկչական խումբը՝ ներթափանցելով Արցախի տարածք՝ իրագործել է ռազմական հանցագործություն՝ սպանելով երեք եւ վիրավորելով մեկ ոստիկանի, ովքեր մեքենայով տեղաշարժվում էին Արցախի...
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախի պետական պահուստում ներառելու եւ սոցիալական խմբերին հատկացնելու համար «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ու ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ: Հուշագրերի համաձայն՝ «Մենք...
«Ազատութեան» հետ ունեցած զրոյցին ընթացքին ԵԱՀԿի Մինսքի խումբի Միացեալ Նահանգներու համանախագահ, արտաքին գործոց նախարարութեան Կովկասի մէջ բանակցութիւններու հարցերու գլխաւոր խորհրդական Լուի Պոնօ խօսեցաւ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ կայուն, երկարատեւ եւ հաւասարակշռուած խաղաղութեան պայմանագիրին մասին: Պատասխանելով այն հարցումին, թէ արդեօք Լեռնային Ղարաբաղը պիտի ըլլա՞յ խաղաղ կարգաւորման գործընթացին մէկ մասը՝ Պոնօ ըսաւ....
