Երեկ հայտնել էինք, որ Կատալոնիայի խորհրդարանում քննարկվել է Արցախի հարցը եւ նրան առնչվող խնդիրները։ Այսօր խորհրդարանը հրապարկել է քննարկումների արդյունքում ընդունված որոշումը։
Խորհրդարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանները Ադրբեջանի կողմից շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների համար:
Կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար
1 Պահանջում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու շփման սահմանին,ու հատկապես պետք է զերծ մնա ՀՀ սահմանները խախտելուց եւ վերադառնա հրադադարով հաստատված ստատուս քվոյին, որը արտացոլված է 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։
Միաժամանակ կոչ է անում կողմերին ձեռնարկել ամեն ինչ նրանց տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքներով ՝ վերականգնելու խաղաղությունը։
2 Խորհրդարանը Եվրամիությունից պահանջում է իր լծակները օգտագործելու ՝ նախ 2020 թվականի հրադադարի համաձայնագրին վերադարձի մասին, իսկ հետո՝ արդար և երկարատև խաղաղությանը հասնելու համար՝ ուղղված քայլեր անել։ Նաև պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները։
3 Կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ։ Կարևորում է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի կատարումը, և որ այդ գերիները միևնույն ժամանակ ստանան արդար վերաբերմունք՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։
Սեփական թղթակից
orer.eu



