Երուսաղեմի 12րդ մարաթոնի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ է փակցվել հայկական թաղամասում

  • 17.03.2023
  • 0
  • 128 Views

Մարտի 17ին Երուսաղեմում անցկացված 12րդ մարաթոնի ընթացքում Հայկական թաղամասում փակցվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին պաստառ։ Ինչպես Օրեր-ին հայտնեցին Իսրայելի Հայ Դատի հանձնախմբից, 4×3 մետր մեծության պաստառի վրա եբրայերեն գրված էր՝ «Դադարեցրե՛ք Ադրբեջանի կողմից Արցախի 120.000 հայերի շրջափակումը»։ Այսպիսով վազորդները տեսել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին պաստառը։

Նշենք, որ այս մարաթոնին, որը կազմակերպել էր Երուսաղեմի թաղապետարանը, մասնակցում էին 72 երկրներից 40,000 վազորդներ։

orer.eu

Լուսանկարներում՝ Երուսաղեմում փակցված պաստառը

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում