
Կատալոնիայի խորհրդարանը « Արարատ» հայկական միության խնդրանքով կազմակերպել էր խորհրդարանի միջազգային հարաբերությունների խմբի հետ հանդիպում։
Կատալոնիայի «Արարատ» միության նախագահ Սարգիս Հակոբյանը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից շրջափակումը և պահանջել է, որ կատալոնացի խորհրդականները բարձրաձայնեն Արցախի հարցը, նրա ինքնորոշման իրավունքի խնդիրը, այսօրվա հումանիտար աղետը։
Սարգիս Հակոբյանը մասնավորապես իր խոսքը սևեռեց Արցախում մարդու իրավունքների խնդրի վրա, թե ինչպես է Ալիևյան կլանը կեղծ օրակարգեր առաջ քաշում, հրաժարվում արցախցիների հետ երկխոսության միջազգային մեխանիզմից ու ձևաչափից, դիմում է սադրիչ գործողությունների ինչպես շփման գծում, այնպես էլ ՝ Լաչինի միջանցքում՝ սպանելով արցախցի հայ ոստիկանների։
Կատալոնացի խորհրդարանականների կողմից այս կարևոր խնդիրների բարձրաձայնելը միջազգային կառույցներում, կողմերի պատկերացմամբ, կնպաստեր Արցախի հայության արդար պահանջին։
ՍԵփ. թղթ.
