ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության...
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով նման միջազգային մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին Հայաստանի կոչերի վերաբերյալ հարցին: «Մենք...
Սեպտեմբերի 23–ին կոչ–պահանջագրով հարյուրավոր գերմանահայ խաղաղ ցուցարարներ հավաքվել էին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նստավայրի դիմաց։ Հայերի կողքին էին կանգնած նաև բազմաթիվ օտարազգիներ՝ գերմանացիներ, հույներ, թուրքեր, ասորիներ և մի շարք տարաբնույթ կազմակերպություննների անդամներ։ Բողոք–պահանջի այս հավաքը նախաձեռնել էին մի շարք կառույցներ՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Գերմանիայի հայոց թեմը, Վտանգված ժողովուրդների...
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Արցախի Հանրապետության իշխանությունները,...
Այսօր իմ անոթազարկը Արցախն է որոշում՝ նրա անկախությունը կերտողների, նրա հավերժական գոյությանը հավատացողների տոնն է այսօր: Խիստ օրինաչափ է՝ հոգիս այդ զարկի ռիթմը կրկնապատկում է՝ թանկագին մի տարեդարձ սեպտեմբերի 2-ին իմ ներսի տրոփյունը ձայնավորում է՝ վերծանեմ գրի տեսքով: Գերական Արցախն է, վերհուշի թեւով այնտեղ գնանք: Որեւէ մեկը մեր ճանապարհը...
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով...
Երեկ, օգոստոսի 25-ին մի խումբ ամերիկահայեր ցույց էին կազմակերպել ամերիկյան հայտնի հեուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ՝ կոչ անելով նրան միանալու Արցախի փրկության համար պայքարին։ Ցուցարարները վանկարկում էին «Քո կարիքը ունենք Քիմ», «Քիմ բարձրաձայնիր Արցախի մասին», «Կանգնեցրու 2-րդ Հայոց ցեղասպանությունը», «Բացեք կյանքի ճանապարհը» եւ այլ կոչեր։ Առայժմ, Քարդաշյանը որեւէ...
ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում են Արցախի զինանշանը: 25 օգոստոսի, 2023, 17:34 Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը. ՄԻՊ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ադրբեջանիի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, իսկ...
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող հաղորդագրություններ տարածել: Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և...
Միավորվենք, դառնանք մեկ բռունցք հանուն միասնական գործի, որը գերազանցում է հեռավորությունը և ավելի բարձր է խոսում, քան բառերը: Օգոստոսի 20-ին՝ Երևանի ժամանակով 20:00, տեղի է ունենալու ցուցադրություն, որը կապելու է Ստեփանակերտը, Երևանը, Լոս Անջելեսը, Նյու Յորքը և աշխարհի այլ վայրեր: 🗓️ Ամսաթիվ՝ 20.08.2023 ⏰ Ժամը՝ 20:00 Երևանի ժամանակով 📍...
2023թ․-ի հուլիսի 21-ն էր, երբ Նյու Յորքում բնակվող մի երիտասարդ հայ զույգ՝ Ասթրիդը և Ստեֆանը, որոշեցին կազմակերպել իրենց հազարավոր բողոքի ցույցերից առաջինը ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակի առջև՝ արտահայտելու համերաշխություն շրջափակված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին։ Այսօր մենք ցանկանում ենք կիսվել նրանց սիրո պատմությունով, որը, լիահույս ենք, կոգեշնչի մյուսներին հոգատարություն...
