Երեկ, օգոստոսի 25-ին մի խումբ ամերիկահայեր ցույց էին կազմակերպել ամերիկյան հայտնի հեուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ՝ կոչ անելով նրան միանալու Արցախի փրկության համար պայքարին։ Ցուցարարները վանկարկում էին «Քո կարիքը ունենք Քիմ», «Քիմ բարձրաձայնիր Արցախի մասին», «Կանգնեցրու 2-րդ Հայոց ցեղասպանությունը», «Բացեք կյանքի ճանապարհը» եւ այլ կոչեր։
Առայժմ, Քարդաշյանը որեւէ կերպ չի արձագանքել, մինչդեռ ցուցարարները գիշերել են նրա տան մոտ եւ չեն հեռացել։
orer.eu