Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ

  • 18.04.2024
  • 0
  • 79 Views

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։ Ամբողջ աշխարհում արժևորում են հուշարձանների նշանակությունը` կազմակերպելով տարբեր միջոցառումներ։

Այս ամենին զուգահեռ բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը ամբողջ աշխարհի աչքի առջև ոչնչացնում է մոլորակի մշակութային ժառանգության մաս հանդիսացող քաղաքակրթական արժեքները։

Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։ Միջազգային այս օրը ևս մեկ անգամ ահազանգում ենք, որ Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնչացվում է համաշխարհային, համաքրիստոնեական քաղաքակրթություն։ Եթե հստակ քայլեր չձեռնարկվի, ապա մոլորակը կզրկվի բացառիկ մշակութային արժեքներից։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Հովիկ Ավանեսով

Հետևե’ք մեզ նաև

https://t.me/ombudsman_ArmenianHighlands

https://www.instagram.com/ombudsmancultureofarmhighlands

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում