Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության մրցանակներ 12 անվանակարգերում. Հատուկ մրցանակ Ռոբերտ Ամիրխանյանին

  • 18.04.2024
  • 0
  • 154 Views

Լուսանկարում՝ Լավագույն օպերատոր ճանաչված Սուրեն Թադեւոսյանին մրցանակը հանձնում է դերասանուհի Լիլի Էլբակյանը։

Ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիք հոլում» կայացավ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Վերջին երկու տարիներին նկարահանված ֆիլմերից լավագույնը ճանաչված աշխատանքները գնահատվեցին ըստ արժանվույն։ Մրցանակները գտան իրենց երջանիկ տերերին։

📽️Լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց «Ամերիկացի» կինոնկարը /պրոդյուսեր՝ Արման Նշանյան, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան/․

🎬 Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ շնորհվեց էդգար Բաղդասարյանին ( Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը )

🎥 Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ շնորհվեց Սուրեն Թադևոսյանին ( Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը )

Լիլի Էլբակյանը հայտարարում է Սուրեն Թադեւոսյանի անունը

📃 Լավագույն սցենարի համար մրցանակի արժանացավ էդգար Բաղդասարյանը (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը )

🤵🏻 Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը շնորհվեց Մայիս Սարգսյանին ( Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը )

👸🏻 Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակի արժանացավ Նարինե Գրիգորյանը (Ամերիկացի)

🎨 Լավագույն նկարչական ձևավորման համար մրցանակի արժանացան Ներսես Սեդրակյանը և Ավետ Տոնոյանցը (Ամերիկացի)

🎹 Ֆիլմի լավագույն երաժշտության համար մրցանակը շնորհվեց Անդրանիկ Բերբերյանին (Ամերիկացի)

🎼 Լավագույն հնչյունային ձևավորման համար մրցանակի արժանացավ Տիգրան Կուզիկյանը (Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը)

🎞️ Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց «Արշալույսի լուսաբացը» ( ռեժիսոր՝ Իննա Սահակյան)

📼 Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց «250 կմ» -ը (ռեժիսոր՝ Հասմիկ Մովսիսյան)

📹 Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց «Թռչող տերևների երգը» ( ռեժիսոր՝ Արմինե Անդա)

🏅 «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության Հատուկ մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Հայաստանի Ազգային կինոակադեմիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում