«Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցների համերգը Երեւանում

  • 29.03.2024
  • 0
  • 213 Views

Տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված՝ «Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցների համերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Համերգին ելույթներով հանդես եկան երեսունմեկ պատանի երաժիշտներ, որոնք կկատարեցին մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Լիստ, Պիացոլլա, Ռախմանինով, Պագանինի, Սեն-Սանս, Մոցարտ, Չայկովսկի, Շոպեն, Բաղդասարյան, Դեբյուսի և այլն:

Պատանի երաժիշտները փայլեցին իրենց տաղանդով` պարգևելով բոլոր ներկաներին անմոռանալի և գեղեցիկ երեկո: Համերգասրահում մթնոլորտը լի էր այս շնորհալի պատանիների սիրով և նվիրումով` դեպի դասական երաժշտությունը, և իհարկե այն մեծ ներուժով և տաղանդով, որն ունի մեր պատանի սերունդը` ներկայացնելու Հայաստանը և բարձր պահելու հայկական մշակույթն ամբողջ աշխարհում:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթական

ուղևորությունը դեպի Դուբայ մեծ հաջողություն բերեց պատանի երաժիշտներին: Փետրվարի 1-ից 16-ը 34 պատանի երաժիշտ՝ Հիմնադրամի կրթաթոշակառուները և կրթական ծրագրի այլ մասնակիցներ բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցելու Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) և InClassica միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված 66 վարպետության դասերի, 5 դասախոսությունների և ստեղծագործական հանդիպումների հայտնի պրոֆեսորների հետ և ունկնդրելու 16 դասական համերգներ աշխարհի լավագույն նվագախմբերի և երաժիշտների կատարմամբ:

Կրթական ուղևորության մասին ավելին՝ այստեղ:

– –
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ստեղծվել է 2019թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, ով հանդիսանում է Հիմնադրամի ՀԽ նախագահը: Հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման մեջ և արդեն հինգ տարի է իրականացնում է կրթական ծրագրեր՝ աջակցելով հայ տաղանդավոր պատանիներին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում