Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Արման Թաթոյան

  • 29.03.2024
  • 0
  • 357 Views

Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Թաթոյան հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը։

Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով կարելի է ցույց այն, ինչ սպասվում է Տավուշում: Տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում