Մի սիրո պատմություն Արցախի համար

  • 16.08.2023
  • 0
  • 798 Views

     2023թ․-ի հուլիսի 21-ն էր, երբ Նյու Յորքում բնակվող մի երիտասարդ հայ զույգ՝ Ասթրիդը և Ստեֆանը, որոշեցին կազմակերպել իրենց հազարավոր բողոքի ցույցերից առաջինը ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակի առջև՝  արտահայտելու համերաշխություն շրջափակված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին։

     Այսօր մենք ցանկանում ենք կիսվել նրանց սիրո պատմությունով, որը, լիահույս ենք, կոգեշնչի մյուսներին հոգատարություն ցուցաբերել և գործողությունների գնալ  նման կերպով։

     Ասթրիդը և Ստեֆանը հանդիպել են 2018թ․-ին Նյու Յորքի Մանհեթըն թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու տաճարում, որտեղ Ասթրիդը հայոց լեզվի դասեր էր տալիս մեծահասակների համար; Ստեֆանը նրա առաջին աշակերտներից էր, նրանք արագ մտերմացան և դարձան ընկերներ։

     Ժամանակի ընթացքում զույգը մնաց կապի մեջ նաև հեռավորության վրա, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմը նրանց ավելի մտերիմ դարձրեց․ այդ ժամանակ Ստեֆանը կապվեց Ասթրիդի հետ և խնդրեց նրան հայերեն լեզվի մասնավոր դասեր տալ իրեն; Նա ցանկանում էր օգնել Հայաստանին, բայց նախ պետք էր տիրապետել հայոց լեզվին։ Ասթրիդը համաձայնեց, և երբ 44 օրյա պատերազմն ավարտվեց, նրանց դասերը շարունակվեցին, որը հանգեցրեց նրանց պատմության հաջորդ փուլին։

     Պսակադրվելուց ի վեր նրանք  դարձան անբաժան ուժ, ովքեր աշխատել են Հայաստանում ապրող մարդկանց  վիճակը բարելավվելու ուղղությամբ․ նրանք միասին հիմնել են շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը զբաղվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում բնակչության կյանքի աջակցման ուղղությամբ, նաև ակտիվորեն մասնակցում են Հայաստանի բնակչության անապահով խմբի համար հոգեթերապևտիկ միջամտությունների հասանելիության ընդլայնման գործընթացներին։ Ասթրիդը և Ստեֆանը ձգտում են արտասահմանյան  ներդրումներ բերել  Հայաստանի տնտեսություն՝ Հայաստանը ավելի ապահով դարձնելու նպատակով։ Վերջապես նրանց աշխատանքի նպատակն է՝ հայրենասիրական գործունեությունը դարձնել շահութաբեր, ինչի օրինակը իրենք ցույց են տալիս։

      Զույգը համաձայն է, որ առանց միասին համագործակցության չեն կարող անել այն, ինչ անհրաժեշտ է, և նրանք անխոնջ աջակցում են մեկը մյուսին։ Ստեֆանը միշտ ասում է․ «Նա ինձ ուժ է տալիս անելու այն, ինչ անում ենք»։ «Պատերազմը ստիպում է մեզ գնահատել և արժևորել մարդկային կյանքը»-եզրափակում է Ասթրիդը, և իրենց հարաբերությունների ամենասկզբից, նա և Ստեֆանը իրենց նվիրել են մարդկային կյանքի և իրավունքների պահպանմանը, հատկապես իրենց նախնիների հայրենիքում։

 Արցախյան շրջափակումն ի վերջո եռանդուն զույգին հնարավորություն ընձեռեց սկսել նոր Նախագիծ՝ նվիրված մարդու կյանքի, իրավունքների և արժեքների պահպանմանը․ փոքր, ամենօրյա, բայց հետևողական բողոքի ցույցեր Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի հանրային մուտքի մոտ։

    «Մեր ժողովուրդը բողոքի ցույց էր անում ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց՝ 2022թ․-ի դեկտեմբերից ադրբեջանական շրջափակման մեջ ապրող Արցախի բնակչությանը սնունդ մատակարարելու պահանջով», – ասաց Ասթրիդը։ –  «Ուստի մենք որոշեցինք նրանց ձայնը հասցնել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ Միացյալ Նահանգներ»։

    Այն, ինչ սկսվեց որպես փոքր ջանք, երբ ընդամենը երկու անհատ, տանը ստեղծած ձեռագործ պաստառներով ամեն աշխատանքային օր, ժամը 17։00-ի սահմաններում շարժվեցին դեպի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ, արագ վերածվեց ոչ մեծ և հետևողական շարժման՝ ներգրավվելով բազմաթիվ այլ մարդկանց Նյու Յորքից, Նյու Ջերսիից և Կոննեկտիկուտից։

    Ամենօրյա ցույցերի հիմնական թիմի անդամներից են՝

      Աննա Մեսրոպյանը ծնունդով քաղաք Ստեփանակերտից (Նյու Յորքում բնակվող)․ 2020թ․-ի Արցախյան պատերազմում զոհված  հերոս Նարեկ Մեսրոպյանի քույրը, և Քնար Աբրահամյանը երաժշտական գիտությունների դոկտոր, Կոլումբիայի համալսարանում երաժշտության ամբիոնի ասիստենտ, ծնունդով քաղաք Հադրութից, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված հերոսի դուստր։

   Ընդլայնվող խումբը հավատում է, որ ժամը 17։00-ն ՄԱԿ-ում գտնվելու լավագույն ժամանակն է, քանի որ այդ ժամին են աշխատակիցները դուրս գալիս աշխատանքից։ Այս պահին նրանք վստահ են, որ ՄԱԿ-ի յուրաքանչյուր աշխատակից առնվազն մեկ անգամ տեսել է իրենց։

   Բողոքի այս փոքրիկ ցույցերը սերմեր են տվել շատ ավելի մեծ ցույցի համար, որը նախատեսվում  է անցկացնել 2023թ․-ի օգոստոսի 20-ին, ժամը 12։00-ին, այն նույն վայրում, որտեղ Ասթրիդը, Ստեֆանը, Աննան, Քնարը և այլոք բողոքի ակցիաներ են անցկացնում։

    Օգոստոսի 20-ի կայանալիք բողոքի ակցիան, որը համաձայնեցվում է Լոս Անջելեսի ընթացիկ միջոցառումների  հետ, նպատակ ունի միավորել ամերիկահայ սփյուռքը Արցախի և Հայաստանի հետ, աշխարհին ցույց տալով, որ հայերը սփյուռքում համախմբված  են, որպես ՝ ի աջակցություն մեր ընտանիքներին և ընկերներին Արցախում։

     Ասթրիդը, Սթիվենը և ՄԱԿ-ի առջև բողոքի ակցիա անող ողջ թիմը կոչ է անում արևելքում ապրող բոլոր հայերին հավաքվել հանուն Արցախի ժողովրդի հանրահավաքին, որը տեղի է ունենալու 2023թ․-ի օգոստոսի 20-ին, ժամը 12։00-ին։

ORER.EU

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում