Կյանքից հեռացել է գերմանացի հայտնի հրապարակախոս և պատմաբան, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Վոլֆգանգ Գուստը

  • 12.06.2026
  • 0
  • 10 Views

Կյանքից հեռացավ գերմանացի հայտնի հրապարակախոս և պատմաբան, Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Վոլֆգանգ Գուստը։

Ավելի քան քառասուն տարի Գուստը ուսումնասիրել ու հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական պետական արխիվային նյութերն ու գիտականորեն և անկողմնակալ ապացուցել ոճրագործության եղելության փաստը։

Նրա “Der Völkermord an den Armeniern 1915/16. Dokumente aus dem Politischen Archiv des deutschen Auswertigen Amts” (Հայերի ցեղասպանությունը 1915/16։ Փաստաթղթեր գերմանական արտաքին գերատեսչության քաղաքական արխիվից) գիրքը հիմնական պատմական աղբյուրն էր ԳԴՀ բունդեսթագի, ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման քննարկումներում։

Վոլֆգանգ Գուստը իր աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում ՀՀ Նախագահի հատուկ մրցանակի և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի։

@Vagharshak Lalayan

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում