Կյանքից հեռացավ գերմանացի հայտնի հրապարակախոս և պատմաբան, Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Վոլֆգանգ Գուստը։
Ավելի քան քառասուն տարի Գուստը ուսումնասիրել ու հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական պետական արխիվային նյութերն ու գիտականորեն և անկողմնակալ ապացուցել ոճրագործության եղելության փաստը։
Նրա “Der Völkermord an den Armeniern 1915/16. Dokumente aus dem Politischen Archiv des deutschen Auswertigen Amts” (Հայերի ցեղասպանությունը 1915/16։ Փաստաթղթեր գերմանական արտաքին գերատեսչության քաղաքական արխիվից) գիրքը հիմնական պատմական աղբյուրն էր ԳԴՀ բունդեսթագի, ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման քննարկումներում։
Վոլֆգանգ Գուստը իր աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում ՀՀ Նախագահի հատուկ մրցանակի և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի։
@Vagharshak Lalayan



