Իտալական մամուլի հիացական արձագանքը. Ֆիլհարմոնիկի եւ Եվա Գևորգյանի փայլուն ելույթը Իտալիայում

  • 07.05.2026
  • 0
  • 83 Views

«Արամ Խաչատրյանի սյուիտը «Սպարտակ» բալետից երեկոյի յուրահատուկ այցեքարտն էր, որը ներկայացրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (103 պրոֆեսորական մակարդակի երաժիշտներով): Այն գունեղ, պատկերային երաժշտություն է՝ կրքոտ կանտաբիլներով, հստակ սահմանված ռիթմիկ գծերով և ընդգծված սիմֆոնիկ խորությամբ:

Երեկոյի աստղը երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանն էր: Նա փայլեց՝ Չայկովսկու հավերժական ձգողականությամբ օժտված Դաշնամուրի թիվ 1 կոնցերտի կատարմամբ։ Այս գլուխգործոցը բացահայտեց Գևորգյանի երիտասարդ տարիքի համար անսովոր հասունությունն ու բեմական խարիզման, հզոր իշխողականությունն և ճկունությունը: Նրա կատարումն արժանի է իր մեծ գործընկերներին, ովքեր իրենց հետքն են թողել այս գործի մեկնաբանության պատմության մեջ՝ Արգերիխից մինչև Զիլբերշտեյն:

Հայաստանի նվագախմբի իշխող և պրագմատիկ ղեկավար Էդուարդ Թոփչյանը Կոնցերտը սկսեց զարմանալիորեն հեգնական տոնով և սարկաստիկ երանգներով (թվում էր, թե այն կանխատեսում էր Շոստակովիչի շքեղ վերջաբանը)։ Դաշնակահարուհու և նվագախմբի երկխոսությունը կառուցված էր շատ մանրակրկիտ: Երբեմն հզոր, երբեմն մտերմիկ ֆրազները ծավալվում էին, ինչպես Եվայի երկար մազերը։ … Անհերքելի է, որ Եվա Գևորգյանը 22 տարեկն երիտասարդ երաժիշտի համար ցուցադրում է արտակարգ հասունություն, երկաթյա դիմացկունություն և գերազանց տեխնիկա, որն օգտագործում է միայն արտահայտչական և ոչ թե ցուցադրական նպատակով:

Երեկոյի երկրորդ մասը նվիրված էր Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիայի վիրտուոզ կատարմանը, որը կոմպոզիտորի առաջին սիմֆոնիան էր Ստալինի մահվանից հետո՝ լի սարկազմով և հակասական, տագնապալի արտահայտչական ազդակներով, որոնք հաճախ ուղեկցվում էին ակնհայտ երկիմաստությամբ» ։

(Bernardino Zappa, L’Eco di Bergamo, 29.04.2026)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում