ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ ՓԱՌԱՏՈՆԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ 10-ԱՄՅԱԿԸ

  • 23.04.2026
  • 0
  • 30 Views

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Սփյուռքի մեր հայրենակիցներին և միջազգային հանրությանը հրավիրում ենք միանալու «Երևանի Գինու Օրեր» (ԵԳՕ26) փառատոնի հոբելյանական 10-րդ տարեդարձին, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 5-7-ը:

Այս օրերին Երևանի կենտրոնը կդառնա հետիոտնային մշակութային գոտի։ Մեկ տասնամյակ շարունակ այս փառատոնը ոչ միայն տոն է պարգևում քաղաքին, այլև հանդիսանում է երկրի զբոսաշրջության ոլորտի տնտեսական հզոր շարժիչ ուժ։

Հիմնվելով նախորդ տարիների հաջողությունների վրա, որոնք արձանագրել են ավելի քան 180,000 այցելու, 2026 թվականի հոբելյանական միջոցառումը Սարյան, Մոսկովյան և Թումանյան փողոցներում կհյուրընկալի հայկական գինու ժառանգության և ժամանակակից գաստրոնոմիկ մշակույթի եռօրյա մեծ տոնախմբություն:

Երևանի Գինու Օրեր 2026-ի շրջանակում սպասվում է.

  • Քաղաքային գինու տոն. Մայրաքաղաք Երևանի սրտում տեղի ունեցող լայնածավալ միջոցառում, որտեղ հազարավոր մարդիկ հավաքվում են՝ ծանոթանալու հայկական 6,100-ամյա գինեգործական ժառանգությունը:
  • Ոլորտային բազմազանություն. Փառատոնում ներգրավված են մոտ 300 մասնակից ընկերություններ, այդ թվում՝ շուրջ 100 գինեգործներ՝ երկայացնելով ավելի քան 1000 տեսակի գինիներ, և 200 սննդի ու հարակից ոլորտների գործընկերներ:
  • Գինու զրույցներ. Բացառիկ հնարավորություն՝ մասնակցելու գինեգործների վարպետության դասերին, որոնք բացահայտելու են գինեգործության հազարամյա պատմության խորքային դրվագները:
  • Գինի և Արվեստ. Ինտերակտիվ արտ-ինստալյացիաներ, նկարչական բաց դասեր և ֆոտոզոնաներ, որտեղ քաղաքային կրեատիվ էներգիան միախառնվում է հնագույն ավանդույթներին:
  • 10-ամյակի բրենդավորված մերչ. Սահմանափակ քանակությամբ բրենդավորված ոճային հագուստ և աքսեսուարներ՝ 2026թ․-ի հոբելյանական թեմատիկայով:
  • Կայունության ավանդույթներ. Փառատոնը հավատարիմ է մնում էկոլոգիական պատասխանատվությանը՝ կիրառելով բազմակի օգտագործման ապակե բաժակների համակարգը, որի շնորհիվ շրջանառությունից դուրս է գալիս տարեկան ավելի քան 100,000 պլաստիկ բաժակ:

«Երևանի Գինու Օրեր փառատոնը բաց հրավեր է՝ վերաբացահայտելու Հայաստանը՝ իր մարդկանց, մթնոլորտի և էնոգաստրոնոմիկ ավանդույթների միջոցով», – նշում են փառատոնի կազմակերպիչ ԷվենտՏուրա թիմից: «Մենք հրավիրում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներին և իրենց ընկերներին ամբողջ աշխարհից՝ Երևանի փողոցներում մեզ հետ կենաց ասելու և տոնելու այս կարևոր իրադարձությունը»:

Հակիրճ փաստեր.

  • Ամսաթիվ. 5, 6, 7 հունիսի, 2026թ.
  • Վայրը. Սարյան, Մոսկովյան և Թումանյան փողոցներ, Երևան:
  • Մասնակցություն. 180,000+ տարեկան այցելու | 300+ մասնակից ընկերություն:
  • Ազդեցություն. Բազմամիլիոնանոց ներդրում տեղական զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում