Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final»-ի հաղթող Մագնուս Կարլսենի հետ մրցամարտում

  • 11.12.2025
  • 0
  • 33 Views

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում դարձավ հաղթող: Արոնյանը մրցեց դասական շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգ Մագնուս Կարլսենի հետ ու առավելության հասավ 1,5-0,5 հաշվով:

«Ես անչափ ուրախ եմ և հպարտ եմ Հարավային Աֆրիկայում ազատ ոճի շախմատի Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթանակ տանելու համար։ Ամբողջ տարին հրաշալի էր, և իմ ընտանիքն ու երկրպագուները շատ աջակցեցին ինձ։ Շնորհակալություն բոլորիդ ինձ հավատալու համար»,- գրել է Լեւոնն իր ֆեյսբուքյան էջում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում