Հայաստանում 15,898 քաղաքացի գտնվում է քրեակատարողական վերահսկողության տակ. Եվրոպայի խորհուրդ

  • 11.07.2026
  • 0
  • 32 Views

Ըստ Եվրոպայի խորհրդի հրապարակած տարեկան զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում նշվում է, որ Հայաստանում 15,898 քաղաքացի գտնվում է քրեակատարողական վերահսկողության տակ։ Այս թիվը ներառում է կալանավորվածներին, դատապարտյալներին և պրոբացիոն հսկողության տակ գտնվող անձանց։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2,686 կալանավորված և դատապարտյալ, իսկ պրոբացիոն հսկողության տակ գտնվել է 13,212 մարդ։

«Պրոբացիան և բանտերը Եվրոպայում» խորագրով զեկույցում ներկայացված են նաև մահացության վերաբերյալ տվյալներ։ Ըստ զեկույցի՝ 2024 թվականին պրոբացիոն հսկողության տակ գտնվող անձանց շրջանում մահացության ցուցանիշը կազմել է 43,1 մահ՝ յուրաքանչյուր 10 հազար անձի հաշվով, իսկ բանտերում արձանագրվել է 37,2 մահ՝ յուրաքանչյուր 10 հազար կալանավորվածի կամ դատապարտյալի հաշվով։

Հայաստանը պրոբացիոն հսկողության տակ գտնվող անձանց բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է՝ 429 մարդ՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով։ Նման բարձր ցուցանիշներ Եվրոպայում գրանցվել են նաև Լեհաստանում, Թուրքիայում, Վրաստանում և Ալբանիայում։

Կանայք կազմել են պրոբացիոն հսկողության տակ գտնվող անձանց 4,4 տոկոսը, իսկ քրեակատարողական հիմնարկներում պահվողների՝ 2,6 տոկոսը։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում պրոբացիոն հսկողության ընթացքում ոչ մի անձ պատժից պայմանական վաղաժամկետ չի ազատվել։

Եվրոպայի խորհրդի զեկույց

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում