Հայկական առաջին «Խոսել» բջջային հեռախոսային AP-ը եւ AzadSIM-ի էլեկտրոնային  eSIM-ը արդեն վաճառքում

  • 05.07.2026
  • 0
  • 16 Views

Հոլանդական Հիլվերսի «Քասաբյան հոլդինգի» հիմնադիրներ, սեփականատերեր Խորեն եւ Րաֆֆի Քասաբյան եղբայրները ձեռնարկել են աննախադեպ՝ հայկական առաջին «Խոսել»  բջջային հեռախոսային AP-ը: Այժմ փորձագիտական շրջան է անցնում նաեւ  նորաստեղծ Սիմ քարտը: «Khosel mobil»-ի միջոցով ընկերությունը իրացնում է AzadSIM-ի էլեկտրոնային eSIM-ը, որը կարող եք օգտագործել աշխարհի ցանկացած երկրում՝ առանց ռոմինգի հետ կապված դժվարությունների: Այն հագեցած է 5G  ինտերնետային կապով, վաճառում են նաեւ դատավայրկյաններ՝ ըստ հաճախորդին անհրաժեշտ քանակի:

Օրինակ, ընդամենը 50 եվրոյով կարող եք անսահմանափակ խոսել ողջ Եվրոպայում եւ Թուրքիայում, ստանալով նաեւ 200GB համացանցի կարելիություն: Ամենակարեւոր բնորոշիչն այն է, որ մարդիկ այս eSIM-ը կարող են ձեռք բերել առանց ձեր անձնական տվյալների գրանցման։

Ըստ Խորեն Քասաբյանի,  առաջին երեք ամսվա համար նաեւ նախապատրաստել են 20-30 տոկոսի զեղչ: Այնպես որ, ցանկացողները կարող են արագ օգտվել այդ հնարավորությունից։

Մեզ հետ զրույցում Խորենը պատմում է. «Ամեն ինչ սկսվեց մի փոքր խանութ բացելուց: 2005-ին հիմնեցինք «Քասաբյան հոլդինգը», որը համագործակցում է Տելեկոմի հետ։ Հոլանդիայում գործող մեր երեք մեծ վաճառատներում իրացնում ենք Չինաստանից ստացվող հեռախոսային կապի հետ առնչվող բոլոր տեսակի ապրանքները, եւ մեզ հետ են կապված 2400 հոլանդական խանութներ: Իսկ Եվրոպայի տարբեր երկրներում ունենք մոտ 7000 հաճախորդ: Ողջ Հոլանդիայում ամեն տեսակի prepaid  լիցքավորումները կատարվում են միայն «Քասաբյան հոլդինգի» միջոցով, որը նմանատիպ ծառայությունների մեծածախ կենտրոնն է»:

Այնպես որ, ժամանակն է օգտագործել հայկական ընկերության ընձեռած հնարավորությունները, Պայմաններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հասցեներով՝ www.azadsim.com, support@azadsim.com

Հ.Ա. Օրեր

Հ.Գ.  Քասաբյան հոլդինգի մասին կարդացեք նաեւ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի վերջին՝ Նիդերլանդների հայությանը նվիրված համարում։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում