Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շնորհավորել է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «ՔՊ» կուսակցությանը

  • 09.06.2026
  • 0
  • 27 Views

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունները վկայում են թե՛ քաղաքացիական ակտիվ մասնակցության և ազատ ու արդար ընտրական գործընթացի միջոցով իրենց ղեկավարներին ընտրելու հիմնարար իրավունքի իրացման հանդեպ Հայաստանի քաղաքացիների հանձնառության, և թե՛ օրենքի գերակայության ներքո Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրության մասին։

ՀԲԸՄ-ն հույս է հայտնում, որ տարածաշրջանում կհաստատվի տևական խաղաղության և կայունության դարաշրջան, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ուղղորդելու իր մարդկային կապիտալը դեպի նորարարության, տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսական աճի ու ազգային անվտանգության ոլորտներ։ Նույն ոգով մենք կոչ ենք անում վերականգնել միասնականության զգացումը և ձևավորել բարի կամքի ու քաղաքակիրթ երկխոսության մթնոլորտ՝ տարբեր տեսակետների ու գաղափարների ազատ արտահայտման համար թե՛ երկրի ներսում, թե՛ աշխարհասփյուռ հայության շրջանում։

Ինչպես միշտ, ՀԲԸՄ-ն հանձնառու է համագործակցելու իշխանությունների և հայ ժողովրդի հետ՝ ստեղծելու հնարավորություններ, որոնք կնպաստեն համայն հայության հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում