Հայ Շեքսպիրյան Միությունը նշում է տասնամյակը (2016-2026)

  • 05.05.2026
  • 0
  • 101 Views

2026 թվականին Հայ Շեքսպիրյան Միությունը (հասարակական կազմակերպություն) նշում է իր առաջին տասնամյակը, որ ստեղծվել է Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400- ամյակի կապապցությամբ՝ 2016 թվականին։  Սույն տարվա ապրիլին Երևանում տեղի ունեցավ Հայ Շեքսպիրյան Միության վեցերորդ միջազգային գիտաժողովը՝ «Խոսենք Մաքբեթի մասին՝ Դավաճանություն Հանուն Իշխանության, կամ որտեղ է «մարդկային բարության կաթը» խորագրով։ Շեքսպիրյան միջազգային գիտաժողովի անգլերեն նիստերը վարեցին Հայ Շեքսպիրյան Միության հիմնադիր անդամներ՝ Մարինա Հակոբյանը, Արմինե Ղալաչյանը և Հասմիկ Սեյմորը։

Գիտաժողովին մասնակցել են քսանհինգից ավելի գիտնականներ, շեքսպիրագետներ, ասպիրանտներ և բեմադրիչներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Արգենտինայից, Իսլանդիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Չեխիայից, Հունգարիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ուկրաինայից և Հայաստանից։   Նախկին մասնակիցների հետ մեկտեղ գիտաժողովում առաջին անգամ ելույթ ունեցան մի շարք անվանի մասնագետներներ և նորավարտ հետազոտողներ։ Հայ Շեքպիրյան Միության մշտական գործընկերներն են Հայաստանի Ամերիկյան համալսարանը և Երևանի Պետական Կամերային Թատրոնը։

Այս տարի առաջին անգամ նախատեսված է մեկ այլ հոբելյանական միջոցառում․ Հայ Շեքսպիրան Միության հիմնադիր-նախագահ Հասմիկ Սեյմորի ջանքերով Երևանի Կամերային Թատրոնը հյուրընկալել է անգլիացի բեմադրիչ Էլիոթ Հաքսթբլին (Քենթրբրիի Փառատոնի գեղարվեստական ղեկավար), ով այժմ իրականացնում է Շեքսպիրի «Մաքբեթ»    ողբերգության իր նորարական բեմականացումը Կամերային թատրոնում, որի պրեմիերան կկայանա Երևանում մայիսի 10 -ին։ 

Հայ Շեքսպիրյան Միության երկու նիստերը տեղի ունեցան առցանց, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան սրահում ապրիլի 27-ին և 28-ին։ Հատկանշական է, որ ներկայիս լարված միջազգային քաղաքական իրավիճակում գիտաժողովի առցանց ձևաչափը հնարավորություն տվեց ներգրավել տարբեր երկրների հայտնի միջազգային շեքսպիրագետների և նոր մասնակիցների։ Գիտաժողովի երեք պատվավոր զեկուցողներն ԱՄՆ-ից էին՝ Պրոֆեսոր Էմերիտա Լոիս Փոթերը, ով ներկայացրեց Մեծ Բրիտանիայում վերջին տարիների մի շարք հիշարժան բեմադրությունների վերլուծությունները, մասնակիցների հետ կիսվեց տասնամյակների իր շեքսպիրագիտական փորձառությամբ։ Պրոֆեսոր Շիլա Քավանախը (Էմորի Համալսարան, ԱՄՆ) արդեն չորրորդ անգամն էր մասնակցում  ՀՇՄ գիտաժողովներին, ով նաև Միության պատվավոր անդամ է, ում զեկուցումը վերջին տասնամյակի «Մաքբեթ»  -ի նշանակալից բեմադրությունների մասին էր։ Առաջին անգամ գիտաժողովը հյուրընկալեց մեկ այլ հանրաճանաչ պրոֆեսորի՝ Ալեքսա Ալիս Ժուբենին (Ջորջ Վաշինգթոն Համալարան, ԱՄՆ), ում զեկուցման թեման էր <<Գլոբալ «Մաքբեթ» -ը որպես ներառական դասավանդման բաղադրիչ>>։

Ռումինիայից պրոֆեսորներ Մադալինա Նիկոլեսկոն, Օանա-Ալիս Զահարիան և Չեխիայից Դեյվիդ Լիվինգստոնը ներկայացրեցին պանելային քննարկում «Մաքբեթ»  ողբերգության բեմադրությունները արդի քաղաքական համատեքստում։

Հայ մասնակիցներից հիշարժան էր Վահե Արսենյանի (Երևանի Պետական Համալսարան) զեկուցումը ճապոնացի ռեժիսոր Ա․Կուրոսավայի «Մաքբեթ»-ից  ներշնչված և միջազգային մրցանակների արժանացած «Արյան Գահը» (1957) շարժանկարի հոգեբանական վերլուծությունը, Արմինե Ղալաչյանի (Հայ-Ռուսական համալսարան) զեկույցը Ռոման Բալայանի «Մտեցքի շրջանի Լեդի Մաքբեթը» (1989) շարժանկարի մասին, իսկ ՀՇՄ-ան նախագահ Հասմիկ Սեյմորը (Լոնդոնի Համալսարան) ներկայացրեց Մաքբեթի հայերեն թարգմանութունների և բեմադրությունների ազգային-պատմական համատեքստերը։

Բալինտ Սզելը /Հունգարիա/ ներկայացրեց, թե ինչպես են Շեքսպիրի «Մաքբեթ» ողբերգության մեկնաբանությունները փոխակերպվել հունգարական բեմում՝ 18-րդ դարի վերջից մինչև հետ-խորհրդային ժամանակաշրջանը։ Իսկ նրա համաերկրացի օպերային երգիչ և գիտահետազոտող Աթիլա Սեբոքը մեկնաբանեց Վերդիի «Մաքբեթ»  օպերայի ժամանակագրական և երաժշտագիտական արժեքը։

Հնդկաստանից անգլերեն գրականության դասախոս Սրաբանի Բասուի զեկուցումը ոչ միայն բացահայտեց Շեքսպիրի ողբերոգության արևելյան ըմբռնումները, այլ նաև «Մաքբեթ»- ի միջոցով եվրոպական և հնդկական փիլիսոփայությունների համադրումը և տարբերությոնները։  Տեղին է նշել մի մեջբերում նրա ելույթից․ «Մաքբեթ»-ը վաղուց մեկնաբանվում է որպես անսանձ հավակնության, բարոյական անկման և քաղաքական բռնակալության ողբերգություն։ Թեև պիեսը լայնորեն ուսումնասիրվել է էթիկական, հոգեբանական և պատմական շրջանակներում, համեմատաբար քիչ ուշադրություն է դարձվել դրա մեկնաբանությանը հնդկական դասական փիլիսոփայության տեսանկյունից, մասնավորապես՝ Պուրուշարթա հասկացության շրջանակում՝ մարդու գոյության չորս սկզբունքների՝ Դհարմա (բարոյական կարգ), Արթա (նյութական ձգտում), Կամա (ցանկություն) և Մոկշա (ազատագրում)»։

Վալենտինա Ռոսսին /Իտալիա/ իր «Տիրոջ կողմից օծյալը․ իշխանության սրբացումը ընդդեմ անհատական հավակնությունների Ուիլյամ Դևենանթի «Մաքբեթ»-ում» թեմայով ելույթում ներկայացրեց շեքսպիրյան թեմաներով  գրված Ուիլյամ Դևենանթի «Մաքբեթ» խորհրդանշական դրաման, որն առաջին անգամ բեմադրվել էր Duke’s Company-ի կողմից Լինքոլնս Ին Ֆիլդս թատրոնում 1664 թվականին։

Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև Օքսանա Ֆեդորկիվի /Ուկրաինա/, զեկույցի թեման՝ «Մաքբեթ»-ը և շեքսպիրյան բեմի կազմավորումը Ուկրաինայում. «Կուրբասից» մինչև ժամանակակից մեկնաբանություններ»։ Ողջունելի էր Ուկրաինայից ևս երկու մասնագետների մասնակցությունը․ Իրինա Կազիմիրի և Օքսանա Հալայբիդայիզեկուցումը «Մաքբեթ»-ի էպտոնիմների գործառական կենսունակությունը ժամանակակից դիսկուրսում» հոդվածը վերծանեց այսպես կոչված մաքբեթյան «թևավոր խոսքերը»՝ լեզվաբանական տեսանկյնունից։»

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Ամերիկյան համալսարանի կողմից Մայքա Հիլսոնը ընդգծեց, որ այս տարվա գիտաժողովի քննակումները, որոնք կենտրոնացած էին միայն «Մաքբեթ» ողբերգության շուրջ՝ առիթ ընձեռնեցին է՛լ ավելի խորքային քննարկումների և հետազոտությոնների։ Զեկուցումների անգլերեն ելույթնորը հասանելի կլինեն Հայ Շեքսպիրյան Միության յություբյան ալիքով։

Գիտաժողովի եզրափակիչ մասը տեղի ունեցավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և հայերեն ելույթներով՝ այդ թվում Անուշ Ասլիբեկյանի (Երևանի Պետական Թատրոնի և Կինոյի Ինստիտւտ), Արծվի Բախչինյանի (ԳԱ Պատմության Ինստիտուտ), և ավարտվեց անգլիացի ռեժիսորներ Էլիոթ Հաքստբլիի և Շառլոթ Գրումբրիջի (Քենթրբրիի Շեքսպիրյան Փառատոն) վարպետության դասով՝ ԵԹՊԿԻ ուսանողների համար։

Շեքսպիրյան ժառանգությունը շարունակում է մնալ առաջադեմ գիտության և նորարարական թատրոնի և արդիական արվեստներիի խաչմերուկներում՝ մերձեցնելով հին և նոր սերնդի  հետազոտողներին, արվեստագետներին,  հանդիսատեսին և ժողովուրդներին։

Արմինե Ղալաչյան, Երևան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում