Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի ուղերձը կազմակերպության 20 ամյակի առթիվ։
Այսօր մեզ համար կարևոր օր է, Հայկական PR ասոցիացիան 20 տարեկան է։
Մեզ համար միայն տարիքի արձանագրում չէ, այլ 20 տարվա աշխատանք,
20 տարվա պայքար՝ մասնագիտությունը ճիշտ ներկայացնելու համար,
20 տարվա հետևողականություն՝ հաղորդակցության մշակույթ ձևավորելու համար։
2006-ին, երբ հիմնադրեցինք կազմակերպությունը, PR-ը Հայաստանում ընկալվում էր որպես
«լավ խոսելու արվեստ»։
Այսօր PR-ը որոշում է ոչ միայն այն, թե ինչպես խոսել, այլ նաև՝ ինչպես մտածել։
20 տարիների ընթացքում մենք համատեղ կառուցել ենք մի բան, որը շատ ավելի կարևոր է, քան կազմակերպությունը։
Մենք ձևավորել ենք մտածողություն։
Մենք ստեղծել ենք համայնք,
որտեղ մարդիկ ոչ միայն աշխատում են,
այլ նաև կիսում են արժեքներ։
Եվ հենց դա է ամենամեծ ձեռքբերումը։
Հայկական PR ասոցիացիայի շուրջ 300 անդամներից յուրաքանչյուրը
այդ պատմության մի մասն է։
Հայկական PR դպրոց, Հայկական PR ակադեմիա, Հայկական PR մրցանակաբաշխություն, Practice ռազմավարական հաղորդակցության գործակալություն, Comm Talk, տեղական և միջազգային բազմաթիվ կրթական ծրագրեր և նախաձեռնություններ։
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում,
որտեղ հաղորդակցությունը դարձել է ուժ։
Եվ այս ուժը կարող է
կա’մ կառուցել վստահություն,
կա’մ քանդել այն։
Այսօր PR մասնագետը հաղորդակցվողից բացի պատասխանատվություն կրող է։
Եվ այսօր մենք ամենամեծ մարտահրավերի առաջ ենք կանգնած։
Լինել արդյունավետ,
բայց չկորցնել արժեքները։
Լինել ազդեցիկ,
բայց չդառնալ մանիպուլյատիվ։
Քանի որ վերջում մարդիկ հիշում են ոչ թե մեր ասած բառերը, այլ այն վստահությունը, որը մենք ստեղծել ենք։
#Հայկական#PR#ասոցիացիայի 20 տարին միայն պարտավորեցնող է։
Պարտավորություն՝
շարունակել կառուցել ոլորտ, որտեղ հաղորդակցությունը ոչ թե աղմուկ է կամ շոու,
այլ #արժեք։
Եվ ես հավատում եմ,
որ մենք ունենք այդ ներուժը, որով կարող ենք փոխել մասնագիտական միջավայրը։
Շնորհավորում եմ բոլորիս այս օրվա առթիվ, կառավարման խորհրդի և գործադիր կազմի անդամներին իրենց պատասխանատու աշխատանքի համար, PR համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչի, մաղթում եմ ամենայն բարիք և հաջողություն, թո՛ղ յուրաքանչյուրիս մասնագիտական և անձնական կյանքում արձանագրվեն միայն երջանիկ պատահարներ և միշտ հայտնվենք պրոֆեսիոնալ միջավայրում։
Ուժեղ հաղորդակցությունը սկսվում է այնտեղ,
որտեղ ավարտվում է ձևականությունը։
Աստղիկ Ավետիսյան
Armenian PR Association – ի նախագահ, Armenian PR Academy -ի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ



