Ըմբշամարտիկներ Սուրեն Աղաջանյանը եւ Արամայիս Հարությունանը ոսկե մեդալ են նվաճել Սերբիայում, իսկ Սամվել Տերտերյանն ու Մանվել Խաչատրյանը՝ արծաթե եւ բրոնզե մեդալներ

  • 16.03.2026
  • 0
  • 186 Views

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

60 կգ քաշային կարգի եզրափակչում Աղաջանյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ:

Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի (9:0), Լեհաստանի (10:8) և Դանիայի (9:1) ներկայացուցիչներին։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիր էր դարձել 130 կգ քաշային Արամայիս Հարությունանը, արծաթե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում