«Արցախ. Էթնիկ զտման դեմքերը» խորագրով համաժողով ու լուսանկարչական ցուցահանդես Գրանադայի համալսարանում

  • 01.03.2026
  • 0
  • 185 Views

Գրանադա-Իսպանիա- Չնայած Ադրբեջանի դեսպանատան ճնշումներին՝ Գրանադայի համալսարանը հինգշաբթի՝ 2026 թվականի փետրվարին 26-ին, մեկնարկեց «Արցախ. Էթնիկ զտման դեմքերը» խորագրով համաժողովն ու լուսանկարչական ցուցահանդեսը։ Միջոցառումը ո՛չ միայն չի չեղարկվել, ավելին՝ համաժողովն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրին, և 2023 թվականին տեղի ունեցած հայ բնակչության էթնիկ զտումներին, որոնք հանգեցրին ավելի քան հարյուր հազար մարդու բռնի տեղահանմանը։

Որպես բանախոսներ հանդես են եկել ֆոտոլրագրող Անդրեու Ֆերնանդես Գարսիան և Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը։ Իր ելույթում Հակոբյանն ընդգծել է Արցախում տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արտաքսումը միջազգային ասպարեզում շարունակում են պահել աննկատ։ Նա նաև հիշեցրել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսում ընդունված խորհրդարանական նախաձեռնությունները, որտեղ համերաշխություն է հայտնվել հայ ժողովրդին և դատապարտվել է արտագաղթն արագացրած ռազմական հարձակումը։

Միջոցառման կազմակերպիչների կողմից շեշտադրվել է հիմնական ուղերձը. խաղաղությանն ապավինելը պահանջում է նաև խոսել ճշմարտությամբ և ընդունել փաստերը։ Ըստ նրանց՝ տևական խաղաղություն կարող է կառուցվել միայն մարդու իրավունքների հարգման և պատասխանատվության ճանաչման հիման վրա։

Իր հերթին, Անդրեու Ֆերնանդեսը ներկայացրեց 2023 թվականին Հայաստանի Վայք և Գորիս տարածաշրջանների փախստականների ընդունման կենտրոններում իրականացված աշխատանքի տեսողական ուղին։

Լուսանկարների ցուցադրման և տեղում հավաքագրված վկայությունների միջոցով նա բացատրեց այն համատեքստը, որում արվել են կադրերը, և պատմեց ադրբեջանական հարձակումից հետո տեղահանված ընտանիքների պատմությունները։

Ֆոտոլրագրողը դատապարտեց Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումները և ներկայացրեց լուսանկարները,որպես վավերագրության արժեք, որպես հիշողության և իրազեկման գործիք՝ պարզաբանելով նաեւ, որ նպատակ ունի լսելի դարձնել տեղահանություն ապրածների ձայները և հնարավորություն ընձեռել, որ նրանց պատմությունները լսվեն։

Նախաձեռնությունը կազմակերպվել էր Խաղաղության և հակամարտությունների հետազոտական ինստիտուտի (IPAZ) կողմից և հովանավորվել էր հենց համալսարանի Քաղաքագիտության և սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքապետարանի, Իսպանա-հայկական ուսումնասիրությունների ցանցի։

Ցուցահանդեսը տեղադրվել է Քաղաքագիտության ֆակուլտետում։ Կարևոր է նշել, որ շաբաթներ առաջ հայ համայնքն իր դժգոհությունն էր հայտնել Կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլի պաշտոնական այցի կապակցությամբ Բաքվի «Հաղթանակի հուշահամալիր և թանգարան», ինչը համարել էր 2023 թվականի պատերազմի վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական նարատիվին նպաստող քայլ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում