Երբեւէ Մայր Աթոռը հայ հոգեւորականը, առավել եւս Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի լքելու. Նաթան Սրբազան

  • 15.02.2026
  • 0
  • 165 Views

700 տարի է Հայաստանում է եւ հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի հանրապետությունը չլինի։ Երբեւէ Մայր Աթոռը հայ հոգեւորականը, առավել եւս Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի լքելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները հավաքվելու են քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,– ասաց Նաթան Սրբազանը։

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է մի օր որոշեն կալանավորել Վեհափառ Հայրապետին, Նաթան Սրբազանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ այսօր մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, միայն թե լինի ոմանց քաղաքական կամքը»։

Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու, ասել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Սա մի ծրագիր է եկեղեցու դեմ եւ ամեն կերպ փորձում են ապացուցել, որ եկեղեցին պետք է դառնա պետության մի կցորդ, որը պըտք է շարունակի այն ցանկությունը, որ իշխող ուժն ունի։ Սակայն, Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու եւ պահելու ենք այն, ինչ ստեղծել է հայ եկեղեցին եւ պահել է հայ եկեղեցին։ Իշխանությունները մեկ օրակարգ ունեն՝ փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն իրենց լիազորությունից դուրս է»,– ասել է Նաթան Սրբազանը։

Աղբյուր՝ 301

Այլ լրատվամիջոցների հաղորդմամբ,

«Մեզ համար ցավ է, որ Փաշազադեի խոսքի արձագանքները լսում ենք մեր ժողովրդի զավակների կողմից»․-ասել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը նոր չէ անդրադառնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հատկապես 2021 թվականի մեր եռակողմ հանդիպումից հետո ինքն իրեն հաղթածի դերում էր զգում։

Վատիկանում, միջազգային տարբեր հարթակներում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում հայտարարում է, որ հայ եկեղեցին Հայաստանում հիմնական ռեւանշիստն է, սեպարատիստ է և այս ռեգիոնին վտանգ է սպառնում, հիմա էլ խաղաղությանը։

Մեզ համար նորություն չեն Փաշազադեի հայտարարությունները, միայն ցավ է, որ դրա արձագանքները մենք լսում ենք մեր ժողովրդի զավակների կողմից»։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում