Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Նյու Յորքում հրատարակել է «Արցախ. Տան համը»(2024թ.) բաղադրատոմսերի եւ մարդկային պատմությունների մասին գիրքը, որի հեղինակներն են Նիրե Աբրահամյանը եւ Ալին Քամակյանը, լուսանկարների հեղինակն է Սքոութ Թուֆանկջանը£ Առաջին էջում գրված է, որ գիրքը նվիրում են մշակույթի պահապաններին, այն արցախցի կանանց, որոնք իրենց սրտերն ու խոհանոցները բացեցին հեղինակների առջեւ, եւ նրանց, ովքեր կորստի առջև արարելու իրենց անդրդվելի կամքով շարունակում են կենդանի պահել Արցախը£ Շքեղ ու գունագեղ լուսանկարներով պատկերազարդված գրքում ներկայացվում են արցախյան խոհանոցի լավագույն ճաշատեսակներըª արցախցի կանանց պատմությունների միջոցով. սիրով ու կարոտով համեմված 4 կնոջ պատմություն եւ 10 բաղադատոմս£ Գրքում տեղ է գտել նաեւ Արցախի քարտեզը։
ՕՐԵՐ 11-12, 103, 2025



