Հայ մշակույթի ու արվեստի խնդիրները Հայաստանում եւ Գերմանիայում. Արչի Գալենց

  • 04.02.2026
  • 0
  • 183 Views

Հայ նկարիչները Քեﬓիցում և Երևանում

 Արչի Գալենց, Բեռլին

 Ցուցահանդես Քեﬓիցում՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաքում

Ի սկզբանէ էր խոսքը։ Ավելի ճիշտ, կոչը՝ գործի դնելու կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված՝ Բեռլինի «InteriorDAsein» նախագծային սրահում կայացած խմբակային ցուցահանդեսից կուտակված փորձառությունը։ Դա՝ ուժերը համախմբելու և նոր խմբակային ցուցահանդես կազմակերպելու կոչ էր, որը կհենվեր արվեստագետների ընտրված դիրքորոշուﬓերի վրա և ամբողջական կերպով կներկայացներ Գերմանիայում գործող հայ արվեստագետների ողջ բազմազանությունը։ Հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը կայացավ 2024 թ. նոյեմբերի 29-ից ﬕնչև 2025 թ. հունվարի 9-ը, շատ առուﬓերով էր նոր։ Ձևավորվելով Լայպցիգի Հայկական մշակութային համայնքի նախաձեռնությամբ՝ այն վերածվեց իսկական շրջիկ ցուցահանդեսի՝ երեք կայաններով՝ Լայպցիգում, Հալե ան դեր Զալեում և Բեռլինում։ Մասնակցել կարող էին բոլորը։ Շատ արվեստագետներ, որոնք տասնամյակներ շարունակ ապրել են Գերմանիայում, առաջին անգամ ծանոթացան ﬕմյանց հետ։ Փորձ արվեց կազﬔլ կենսագրական տվյալների ցանկ և նույնիսկ խոստում տրվեց ստեղծել կայք, որպեսզի էական տեղեկատվությունը հետագայում ևս բոլորին հասանելի լինի։ Ոչ բոլոր մասնակիցներն ունեին ցուցահանդեսի վայր ﬔկնելու ֆինանսական հնարավորություն։ Սոցիալական ցանցերում էին դիտում ցուցահանդեսների բացման լուսանկարները, վերհիշում ﬕմյանց անունները և ﬕաժամանակ պարզում, թե ինչ կարող է իրեն ընդհանրապես թույլ տալ ստեղծագործող հայ արվեստագետը. մաքուր ալյուﬕնի վրա տպագրված լուսանկար, պատճենահանում՝ փորագրված ցինկե թիթեղից որակյալ բյուտեն թղթի վրա, ապակեպատ շրջանակում, կամ գեղանկար, որը նկարված չէ սուպերմարկետից գնված էժանագին կտավի վրա և այլն։ Դիտորդների համար ցուցահանդեսը գունեղ փառատոն էր, իսկ ﬔզ՝ արվեստագետներիս համար, համարձակ քայլ։ Սկզբում ցուցահանդեսը բացվեց Լայպցիգում՝ 25 մասնակիցներով, «Eduart Auftragsmalerei» արվեստանոցում, ինչպես Էդուարդ Փանոսյանն է իր աշխատանքային տարածքը կոչում։ Այնուհետև ցուցահանդեսը շարունակվեց «Ararat Kultur Halle-Hoffe Saale e. V.» կազմակերպության հովանու ներքո և 2024 թ. նոյեմբերի 29-ին բացվեց Բեռլինի InteriorDAsein նախագծային տարածքում։ (https://koloniewedding.de/projektraeume/ interiordasein/)։

Որոշ ժամանակ անց Փարաջանովին նվիրված շրջիկ ցուցահանդեսի երկու մասնակիցներ նախաձեռնեցին նոր ցուցահանդեսի նախագիծ։ Քանի որ Քեﬓիցը 2025 թվականին հռչակվել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, իսկ Զորիկ Դավիդյանը կարճ ժամանակում կարողացավ իր ընտանեկան առանձնատան ﬔկ հարկը տրամադրել որպես ցուցասրահ, Արարատ Հայդեյանը կապ հաստատեց իր արվեստագետ գործընկերների հետ, և կարճ ժամանակ անց ցուցահանդեսի հայեցակարգն արդեն հստակ էր։

«Ակնհայտորեն ﬕահյուսված – Հայ արվեստը մշակույթների երկխոսության ﬔջ. Գերմանիայում ապրող յոթ արվեստագետներ ցուցադրվում են» խորագրով ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 13-ին Զորիկ Դավիդյանի արվեստանոցում՝ Քեﬓիցի Ռայխսշտրասե 21 հասցեում և երեք աﬕս հասանելի էր հանրության համար։ Արվեստագետներ Կարինե Աբելը, Զորիկ Դավիդյանը, Նարինե Զոլյանը, Սամ Գրիգորյանը, Արարատ Հայդեյանն, Հասﬕկ Հովսեփյան-Հայդեյանը և ես՝ Արչի Գալենցը՝ երեք կին և չորս տղամարդ, համատեղ օգտագործում էին արվեստանոցի պատերը, որը նախկինում ծառայում էր նաև որպես գրասենյակային տարածք։ Նախագծի կուրատորական աշխատանքները կատարվում էին հենց արվեստագետների կողﬕց։ Բոլորն էլ սերում էին նախկին Խորհրդային Հայաստանից։ Ոմանք, ինչպես Զորիկը, ընտանեկան վերաﬕավորման նպատակով՝ դեռևս ﬕնչև Միացուﬓ են Գերմանիա տեղափոխվել, մյուսները եկել են արդեն Միացուﬕց հետո։ Նարինե Զոլյանը ﬕայն 2012 թվականին է տեղափոխվել Գերմանիա։ Սա փորձառու արվեստագետների ցուցահանդես էր։ Նրանք բոլորն էլ հաջողությամբ ինտեգրվել են հասարակության ﬔջ և հաստատել են իրենց՝ որպես ինքնուրույն արվեստագետներ։ Այս նախագիծը ևս ﬔկ քայլ է՝ հայ կերպարվեստը Գերմանիայում ավելի պարբերաբար ներկայացնելու և ստեղծագործական երկխոսությունը շարունակելու ուղղությամբ։

Կերպարվեստը ո՛չ թե պարտադրանք է կամ սովորություն, այլ՝ առաքելություն։

Ցուցահանդեսի մասնակիցները տարբեր ձևերով են առնչվում հայկական արվեստին։ Ցուցադրված էին լուսանկարներ, ջրաներկով կամ յուղաներկով արված գեղանկարներ և թղթային աշխատանքներ։ Առաջին սրահում՝ Արարատ Հայդեյանի, որը հայտնի է նաև որպես ճարտարապետ, ռելիեֆային պատկերները երկխոսության ﬔջ էին մտնում Նարինե Զոլյանի հասարակական լարվածությամբ լի առարկայական կտաﬖերի հետ։ Դրանց կողքին ներկայացված էին Սամ Գրիգորյանի աբստրակտ թղթային աշխատանքները՝ դեկոլաժներ, որոնց թեման հենց ստեղծագործական գործընթացն է։ Մեկ այլ սրահում Զորիկ Դավիդյանն ու ես ներկայացնում էինք ռեալիզմը և առարկայականությունը՝ առասպելաստեղծման և էքսպրեսիոնիզﬕ լարվածության դաշտում։ Առանձին փոքր սենյակում ցուցադրված էին Կարինե Աբելի լուսանկարները, որոնք հիշեցնում էին 1960-ականների վավերագրական կինոնկարները, ինչպես նաև Հասﬕկ Հովսեփյան-Հայդեյանի՝ ջրաներկով արված, ծաղկային մոտիﬖերով նուրբ աշխատանքները, որոնք չնայած իրենց զուսպ արտահայտչականությանը փոխաբերական խորություն ունեին։ Ցուցահանդեսը եզրափակվում էր ﬕ փոքր սրահով, որտեղ ներկայացված էին հեղինակների պատկերագրքերը, փոքր չափի գործեր և տիրաժային տպագիր աշխատանքներ։ Այստեղ ցուցադրված էր նաև իմ սադրիչ, արհեստական բանականության օժանդակությամբ ստեղծված, Երևան քաղաքի համայնապատկերը՝ որպես մղձավանջ։ Արևելյան ﬕ քաղաք՝ կապույտ, խաղաղ երկնքի տակ, իր բազմամշակութային և ավտոﬔքենաներից զուրկ կեցությամբ։ Այս փոքր աշխատանքը լուրջ քննարկուﬓերի տեղիք տվեց և որոշ գործընկերների կողﬕց ընկալվեց որպես չափազանց սարսափելի։

Ցուցահանդեսը ստացվեց խայտաբղետ և հակասական, հեռու՝ հաճոյախոսություններից ու առանց կաղապարների։ Վերնիսաժի ընթացքում այցելուների իրական հետաքրքրության լավագույն ապացույցը տարբեր տարիքի բազմաթիվ երեխաների ներկայությունն էր, որոնք ոչ միայն քննարկում էին ցուցադրված նկարները, հետևում էին բացման խոսքերին և վայելում ուղեկցող երաժշտությունը, այլև ամբողջությամբ մոռացել էին հեռախոսով խաղալու մասին։ Հատուկ շնորհակալություն Զորիկ Դավիդյանի ընտանիքին, որը մեզ շատ աջակցեց բացման արարողության ընթացքում, ինչպես նաև դաշնակահարուհի Նարինե Մարդոյանին, որը ոչ միայն հայտնի մեղեդիներով, այլև սեփական մեկնաբանություններով լավագույնս հարստացրեց ամբողջ միջոցառումը։

Սեպտեմբերի 13-ին կայացած բացումը շատ մարդաշատ էր։ Հյուրեր էին ժամանել Գերմանիայի տարբեր շրջաններից՝ հատուկ ﬕջոցառմանը մասնակցելու համար։ Մեզ համար առանձնահատուկ ուրախություն էր Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան, պարոն Հանս-Յոխեն Շﬕդտի ներկայությունը, ով Քեﬓից էր եկել հատուկ այդ նպատակով։ Տեղական լրատվաﬕջոցները նույնպես ներկա էին, իսկ «Ֆրայե պրեսսե» (Freie Presse) ﬔդիա հարթակը հրապարակման համար ընտրեց համապատասխան վերնագիր՝ «Քեﬓից 2025․ երբ մշակույթը Եվրոպայից հասնում է ﬕնչև Հայաստան»։ Մեզ համար ﬕակ դառնությունը Հայաստանի դեսպանատան լիակատար անտարբերությունն էր։ Չնայած նրան, որ երկու լեզվով լավ ձևակերպված, յուրաքանչյուր արվեստագետի աշխատանքների օրինակներով ձևավորված՝ անհատական հրավեր էինք ուղարկել, որևէ արձագանք չստացանք։ Հարկավոր չէր ո՛ չ ներկայացուցիչ ուղարկել Քեﬓից, ո՛ չ էլ ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Բավական կլիներ նույնիսկ էլեկտրոնային փոստով երկու նախադասությամբ ոգեշնչող ﬕ բարեմաղթանք, որը կկարողանայինք բարձրաձայն կարդալ ﬕջոցառման ժամանակ։ Գուցե մամուլի հաղորդագրության ﬔր ձևակերպուﬓերը չափազանց շատ էին առերեսվում կոշտ իրականության հետ։ Օրինակ, այնտեղ նշվում էր. «Հայաստանը Անդրկովկասում գտնվող հին մշակութային երկիր է, որը մշտապես ստիպված է եղել պայքարել իր գոյության համար։ Ավելի քան 1000 տարի այն բաժանված է եղել Պարսկաստանի, Բյուզանդիայի, հետագայում Օսմանյան կայսրության և 19-րդ դարի սկզբից նաև ընդլայնվող Ռուսաստանի ﬕջև։ Սակայն հայերի ինքնությունը պահպանվել է իր քրիստոնեական եկեղեցու, հին հնդեվրոպական լեզվի և իր մշակույթի շնորհիվ։ Այսօր Հայաստանը անկախ պետություն է, որը կրկին տառապում է պատերազﬓերից, սպառնալիքներից և գոյաբանական վախերից։ Շատ հնարավոր է, որ կյանքը սփյուռքում ու մշակույթն ընդհանրապես հանդիսանան ազգի գոյատևման աﬔնակարևոր հիմքերից ﬔկը… Եվրոպայի այս տարվա մշակութային մայրաքաղաքում կազմակերպված այս ցուցահանդեսը Գերմանիայում ապրող հայերի՝ արվեստի գործընթացում բաց լինելու և ներառականության (ինքլուզիայի) սկզբունքներին պատկանելու նշան էր, ﬕաժամանակ կապը չկորցնելով իրենց սեփական ազգային ավանդույթների հետ, որոնք ﬕշտ առանձնացել են իրենց հանդուրժողականությամբ և գլոբալ զարգացուﬓերի հանդեպ հետաքրքրասիրությամբ»։

 Հայկական մշակույթի ֆորումը Երևանում

 Քեﬓիցի ցուցահանդեսի բացուﬕց ﬕ քանի օր հետո ﬔզ անակնկալի բերեց Երևանում անցկացվող Հայկական մշակույթի ֆորուﬕ հրավերը։ Գրանցման նպատակով փոխանակված էլեկտրոնային նամակները ստացվել էին gov.am պետական դոﬔյնից և լուրջ տեսք ունեին։ Քեﬓիցի ցուցահանդեսը կարող էր քննարկման իդեալական օրինակ հանդիսանալ, ուստի ես, որպես լրագրող և մշակութային գործիչ, գրանցվեցի մասնակցության համար։ Ֆորուﬕ նպատակներն էին.

• Հայաստանի և սփյուռքի արվեստագետների ﬕջև փոխադարձ ճանաչման և համագործակցության խթանումը,

• Հայաստանի մշակութային քաղաքականության զարգացման և իրականացման ﬔջ ներառականության ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում սփյուռքի փորձագետների ներգրավմամբ,

• Մշակութային դիվանագիտության խթանումը որպես Հայաստանի «փափուկ ուժի» կարևոր բաղադրիչ։

Երկու օրերին էլ՝ թե՛ նոյեմբերի 20-ին, թե՛ 21-ին, հայկական սփյուռքի մշակութային գործիչները, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ հայտնի դեմքեր, հավաքվել էին Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ։ Որոշ մասնակիցներ, որոնք սուրճի սեղանի շուրջ նոր էին ծանոթացել իրար հետ, գտնում էին, որ սա նման ծավալի առաջին խոշոր միջոցառումն է։ Երկհարկանի շենքն՝ իր վերակառուցված նկուղով, որտեղ նույնպես միջոցառումներ էին տեղի ունենում, շատ տպավորիչ տեսք ուներ։ Չնայած ժամանակակից վերանորոգմանը՝ մեծ խնամքով պահպանել էին Մարտիրոս Սարյանի խորհրդային խորհրդանշաններով լեցուն վիտրաժները։ Ֆորումը կազմակերպել էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի( մի վարչական մարմին, որը փոխարինելու եկավ նախկին Սփյուռքի նախարարությանը), ինչպես նաև քիչ հայտնի «Հայկական մշակույթի միջազգային համակարգող խորհրդի» կողմից։ Կազմակերպիչները յուրաքանչյուր մասնակցի ողջունում էին մի պայուսակով, որի մեջ կար նվերների նուրբ տուփի մեջ դրված մի կրծքանշան և A5 չափի ուղեցույց գրքույկ՝ չորս լեզվով (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն)։ Գրանցման սեղաններին կային նաև հայրենադարձման վերաբերյալ տարբեր լեզուներով բրոշյուրներ, նաև տարբեր ամսագրեր։ \

Միջոցառուﬓերի շարքի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ անձամբ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որն ընդգծեց սփյուռքահայերի դերը ﬔր ազգի ճանաչելիությունը աշխարհում բարձրացնելու գործում և շեշտեց ինքնության պահպանման կարևորությունը։ Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց հաﬔրգասրահի նոր փափուկ նստարանների, նոր դաշնամուրի, ինչպես նաև Ազգային պատկերասրահում տեղադրված նոր վերելակների մասին։ Նախարարը ձևակերպեց կառավարության դերը՝ որպես լսող և օգնող կողﬕ։ Ըստ նրա՝ քանի որ աշխարհում սահմաններն օրեցօր ջնջվում են, իսկ գեղարվեստական ժառանգությունն աﬔն օր վերաստեղծվում է բազմաթիվ տաղանդների շնորհիվ, հետևաբար այսօր ևս ստեղծվում է համաշխարհային արվեստ։

Ֆորուﬓ ինքնին բաժանված էր երեք քննարկման պանելների և ﬕ քանի սեﬕնարների, որոնք, ցավոք, անցկացվում էին զուգահեռ։ 35 երկրներից ժամանած շուրջ 250 մասնակիցներ կարող էին ընտրել՝ լսել գրողների, մասնակցել երաժշտության կամ դերասանական արվեստի վարպետության դասերի (մաստերկլաս), կամ էլ հետևել կերպարվեստի ներկայացուցիչների ﬕջև ընթացող բանավեճերի՝ ճաշակի և տաղանդի շուրջ, և իրենց հարցերով ակտիվացնել քննարկումը։ Կար նաև նոր հրատարակությունների ցուցահանդես, որոնք, ըստ աﬔնայնի, բերված էին հենց ֆորուﬕն մասնակցող հեղինակների կողﬕց։ Տեղի ո ւնեցավ նաև գեղարվեստական ֆիլﬕ ցուցադրություն, որը պատմում էր Լեռնային Ղարաբաղից տեղահանման մասին և այդ պատմական կորստի հազվադեպ հիշատակուﬓերից էր ընդհանրապես։ Ցավոք, ֆիլﬕ անվանումը և ռեժիսորի անունը չհաջողվեց պարզել ո՛չ ֆորուﬕ ընթացքում, ո՛չ էլ այս հոդվածը գրելիս։ Մեկ հոդվածի շրջանակում անհնար է մանրամասն նկարագրել քննարկման պանելներն առանձին։ Ամենահեշտ լուծումը կլիներ հղում տալ միջոցառման պաշտոնական կայքին, որտեղ կարելի կլիներ գտնել մասնակիցների ցուցակը, միջոցառումների ծրագիրը և տեսագրությունները։

Ցավոք նման կայք մինչ այսօր գոյություն չունի։ Նույնիսկ ֆորումի համակազմակերպիչը՝ «Հայկական մշակույթի միջազգային համակարգող խորհուրդը», որն ուզում էր հայկական ծագումով բոլոր մշակութային գործիչներին առցանց գրանցել, ոչ ֆորումի ուղեցույց գրքույկում, ոչ էլ սեփական այցեքարտում չէր նշել որևէ կայքէջի հասցե։ Այս դեպքում Google-ն ու արհեստական բանականության գործիքներն էլ չեն կարող օգնել։ Ֆորուﬕ ընթացքում դեռևս առկա էին նաև հայերի հաղորդակցության հին խնդիրները։ Չնայած նրան, որ Մերձավոր Արևելքն ու Լատինական Աﬔրիկան ներկայացնող հայեր համարյա չկային, իսկ ԱՄՆ-ից կամ Եվրոպայից ժամանած երիտասարդ սփյուռքահայերի ﬔծ մասն ընդհանրապես չէր տիրապետում հայերենին, բազմաթիվ մասնակիցներ ակնհայտորեն արևմտահայերենի կրող էին։ Բազմաթիվ հետաքրքիր զրույցներ տեղի էին ունենում ﬕաժամանակ և փոքր խմբերով։ Արդյունքում բաց թողեցի բանաստեղծների հանդիպուﬓերը։ Ես ինքս պետք է ելույթ ունենայի տեսողական արվեստին նվիրված սեﬕնարում և բեմը կիսում էի արվեստագետ գործընկերների հետ, որոնք ﬔծ հաճույքով ինքնաներկայացմամբ էին զբաղվում, բայց թեմային էական ներդրում համարյա չէին կատարում։ Ավելի կարևոր կլիներ մասնակցել 2-րդ պանելային քննարկմանը՝ մշակութային դիվանագիտության մասին, սակայն ֆրանսերենով հնչող երկար զեկույցներն՝ այն էլ առանց ինձ բաժին հասած թարգմանիչ-ականջակալի, քննարկումը գրեթե անհասանելի էին դարձնում։ Շատ բանախոսներ բեմում հանպատրաստից էին ելույթ ունենում, և ակնհայտ էր, որ նախապես թեմատիկ առանցքների ու շեշտադրուﬓերի շուրջ որևէ համաձայնություն չէր եղել։ Օրինակ՝ Վիեննայում սեփական կոնսերվատորիա ունեցող տիկին Գալոյան–Տկաչենկոն սկզբում գովաբանում էր խորհրդային կրթական համակարգը՝ որպես անհաﬔմատ լավագույնը, սակայն քիչ անց հենց այդ պահպանողական կրթական համակարգը դնում էր հարցականի տակ՝ շեշտելով նոր մասնագետների ի հայտ գալու անհրաժեշտությունը։ Սփյուռքի խնդիրները ընդհանուր առմամբ հայտնի են, իսկ մշակութային գործիչներինը՝ մանրամասներով։ Ավելի քան հաճելի է, երբ Հայաստանի կառավարությունն՝ ի դեմս փոխնախարար Դանիել Դանիելյանի, արդեն առաջին քննարկման ընթացքում ցույց է տալիս իր ներքուստ բաց լինելն ու պատրաստակամությունն՝ ընդունելու փորձագետների առաջարկներն ու ո ւղենշուﬓերը։ Սակայն տարօրինակ է հնչում, երբ քննադատությանն արձագանքում է՝ «Դուք գաղափար չունեք» արտահայտությամբ, կամ էլ հայտարարում է, որ ﬕջոցառումը նախատեսված չէ որպես «բողոքի գիրք»։ Այդպիսով պետության կեցվածքն ու մշակութային քաղաքականության նրա մոտեցումը դառնում են ֆորուﬕ աﬔնահետաքրքիր «մասնակիցը»։ Առնվազն ինձ համար։ Ներառականությանը և թվային տեխնոլոգիաներին նվիրված քննարկման երրորդ պանելում Նունե Հախվերդյանի (Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ) կողմից հպանցիկ հիշատակված «գույքագրում ենք, մեկնաբանում ենք և գնահատում ենք» ձևակերպումն ինձ միանգամից սթափեցրեց։ Կառավարության դիտանկյունից, որը, ինչպես հայտնի է, լուծարել է մշակույթի նախարարությունը և մշակույթը հաճախ դիտարկում է որպես զբոսաշրջության շարժիչ, այս կարգախոսը հնչում է ուղենշային։ Այս էլեգանտ ձևակերպումը ստիպում է զգոն լինել, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջերս՝ 2024 թվականի մարտի վերջին, անկախությունից 30 տարի անց, վերջապես ընդունվեց Հայաստանի թանգարանների մասին օրենքը։ Այդ օրենքում բազմաթիվ թանգարանների ֆինանսավորման աղբյուրները ընդամենը երեք նախադասությամբ են նշվում։ Միաժամանակ բոլոր թանգարաններին պարտադրվում է պարբերաբար ամբողջ հավաքածուն հաշվառել և արժեքային գնահատումներով ներկայացնել համապատասխան նախարարություններին։ Իսկ թե նախատեսվում է անդրադառնալ ցուցանմուշների արժեքի տատանումների՞ն, թե՞ սա կարող է հիմք հանդիսանալ որոշ թանգարանային առարկաներ պատմականորեն ոչ կարևոր և հասարակական առումով անարժեք ճանաչելու և ֆոնդերից դուրս բերելու համար՝ մնում է անհասկանալի։

 Ֆորումի հյուրերը շրջապատված էին հոգատարությամբ և լավ ընդունելություն էին գտնում։ Սնունդը մատուցվում էր սիրալիր կերպով։ Կային բավականաչափ օգնականներ, որպեսզի հյուրերին առաջնորդեյին շենքի տարածքով։ Սակայն յուրաքանչյուր պանելային քննարկման ժամանակ այնուամենայնիվ զգացվում էր լարվածություն՝ հյուրերի իդեալիզմի և կազմակերպիչների կառավարչական մտածողության միջև։ Շատերի հույսերը ցավոք ի դերև ելան։ Այս հանգամանքը հատկապես ակնհայտ դարձավ երկրորդ պանելի քննարկման ժամանակ մշակութային դիվանագիտության վերաբերյալ՝ որպես փափուկ ուժի հիմնական բաղադրիչի։ Ռումինիայի Հայոց միության նախագահ և գրող Վարուժան Ոսկանյանը հորդորում էր կառուցել ճիշտ ազգային կառույցներ՝ որպեսզի ուսումը Հայաստանում ավելի գրավիչ դառնար, ինչպես նաև արտերկրում հիմնադրել հայկական մշակութային ինստիտուտներ, ինչպիսիք են՝ գերմանական Գյոթե-Ինստիտուտը կամ չինական Կոնֆուցիուս-Ինստիտուտը, քանի որ այս կենտրոնները կնպաստեին հայկական մշակույթի միջազգային տարածմանը։ Նրա կարծիքին հակաճառեց Հրաչյա Բոյաջյանը, որը  աշխատում է Լեհաստանում, հրատարակում է «Մունետիկ» ամսագիրը և Հայաստանի պատվավոր հյուպատոսն է։ Նա հայտարարեց, որ նոր կառույցների ստեղծումը ավելորդ բյուրոկրատիայի (գրասենյակամոլության 🙂 ) աղբյուր է, և դրան հակադրեց իր հաջողության օրինակը. Երևանի նախարարություններից մեկն իր նախագծի համար հատկացրել է 6 միլիոն դրամ (ավելի քիչ քան 14,000 €), որը նպաստել է ստանալու Կրակովի տեղական կառավարության աջակցությունը՝ տարեկան 100,000 եվրո տեղի համալսարանում նոր հայագիտության ամբիոն ստեղծելու համար։

Պանելային քննարկման մասնակիցներ՝ Վարուժան Ոսկանյան, Միքայել Օհանջանյան և Հրաչյա Բոյաջյան

Երբ ԱՄՆ-ից հրավիրված կինոքննադատ և պրոդյուսեր Զարեհ Արևշատյանն առաջարկեց Հայաստանում վերաստեղծել ազգային ստուդիաներ, քանի որ բազմաթիվ կինոգործիչներ հիմնականում ստիպված են միայն բացօթյա նկարահանումներ անել, փոխնախարար Դանիել Դանիելյանը պատասխանեց՝ «Ո՛չ, մենք ուզում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ բիզնեսն ինքը ստեղծի նման կառույցներ»։ Այս խոսքերը լավ են հնչում, բայց միայն բարի կամք ունենալը բավարար չէ։ Ընթացիկ օրինակով խոսքի և իրական կյանքի միջև հակասությունն ակնորոշ է։

Ֆորումի ընթացքում ես կրկին խոսեցի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Սինանյանի հետ՝ մշակութային արժեքների ժամանակավոր մաքսազերծման և ներմուծման կանոնակարգի շուրջ։ Սա շատ կարևոր է միջազգային փոխանակումները հնարավոր դարձնելու համար։ Նույն թեմայի շուրջ խոսել էի նրա՝ որպես կառավարության բարձրակարգ ներկայացուցչի հետ, նաև հունիսին՝ Բեռլինի գերմանա-հայկական մշակութային օրերի ժամանակ։ Հայաստանը 2017 թվականին ստորագրել է «Carnet ATA» միջազգային կարգավորումը։ Ցանցում դեռ առկա են այդ մինչհեղափոխական ժամանակներից մնացած 900 էջանոց փաստաթղթերը։ Թե այդ կարգավորումը դեռ գործում է, ոչ մեկին հայտնի չէ։ Այդ կարգավորումը շատ նպատակահարմար է և թույլ է տալիս մինչև կես տարի սպորտային պարագաներ, ցուցահանդեսի նմուշներ և այլն սահմանն անցկացնել առանց գնահատելու, լրացուցիչ մաքսազերծման կամ ավելացված արժեքի հարկի վճարման։ Շատ հրատապ դրա կարիքն ունենք։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Սինանյանը նույնպես այդ կարծիքին էր և ափսոսանքով նշեց, որ հաճախ կան օրենքներ, որոնք չնայած ընդունվում են, բայց իրականում չեն կիրառվում։ Նույնիսկ հարցադրումս կրկնելուց հետո էլ, թե արդյո՞ք «Carnet ATA» կարգավորումը այսօր Հայաստանում գործում է, պատասխանը մնաց անորոշ։ «Ինչ որ մի կարգավորում ախր պետք է լինի», –– ի վերջո ասաց Սինանյանը։ Եվ օրինակ բերեց Երևան-Փարիզ համագործակցությունը՝ ի դեմս «Սուրբ երկխոսություններ. Լուվրից մինչև Հայաստանի պատմության թանգարան» ընթացիկ ցուցահանդեսի։ –– Պարզ է, հարգելի գերագույն հանձնակատար, որ Դուք նախարարական մակարդակով եք միջազգային համաձայնության գալիս, և հրաշալի է, որ մաքսային ծառայությունը Ձեզ համար բոլորովին խոչնդոտ չէ։ Սակայն մեզ՝ մշակութային գործիչներիս համար, որոնք ազատ ձեռներեցներ են, այս գործընթացը շատ բարդ է։ Մենք չենք ուզում ամեն նախագծի կարգավորման համար դիմել նախարարություն և ցուցահանդեսի նմուշների ներմուծման ժամանակ՝ կախում ունենալ օտար համակարգողներից։ Սա վերաբերում է ոչ միայն ցուցահանդեսային նմուշների Հայաստան ներմուծմանը, այլև նրանց ետ վերադարձնելուն՝ առանց որևէ լրացուցիչ խոչընդոտների կամ մաքսային կամայականությունների։ Առանց հստակ մշակված կանոնակարգերի՝ կերպարվեստի ոլորտում մշակութային լուրջ փոխանակում կատարելը գրեթե անհնար է դառնում։

 Առնո Բաբաջանյանի համերգասրահում երկօրյա հանդիպումների ընթացքում, և ընդունելությունների ժամանակ, որտեղ մատուցվում էին համեղ ուտեստներ և տարիներով հասունացած հայկական կոնյակ, կայանում էին ինչպես նոր ծանոթություններ, այնպես էլ՝ վերակենդանանում հին, արդեն թվացյալ մոռացված ընկերություններ։ Յուրաքանչյուր ոք, ով կարող էր, լիովին օգտվեց այս իրադարձությունից՝ իր ցանցային կապերն ընդլայնելու համար, և դա լավ բան էր: Բայց արդյո՞ք անհրաժեշտ էր այսքան մարդկանց Երևանում հավաքելը, բոլորովին այլ հարց է։ Հաշվի առնելով Հայաստանի ընդհանուր լարված իրավիճակը և այն բանի գիտակցումը, որ հարյուր-հազարավոր հայրենակիցներ ստիպված են եղել լքել իրենց երկիրը և փորձում են նոր կյանք սկսել, իսկ շատերն էլ հայտնվել են Բաքվում գերության մեջ, –– հարց է առաջանում, թե համեստ կազմակերպված միջոցառումն արդյոք ավելի խորհրդանշական չէր լինի, քան այս ճոխ տոնակատարությունը։ Ֆորուﬕց հետո որոշ լրատվաﬕջոցներ, ինչպես՝ «Նոր Հառաչ»-ը, հարցնում էին՝ ինչպես կարելի է կազմակերպել մշակութային ֆորում առանց կարևորագույն մշակութային օջախների մասնակցության։ Օրինակ՝ TUMO կենտրոնը, քանի որ ֆորուﬕ ընթացքում շնորհակալությամբ հիշվեց կենտրոնի կողﬕց Արցախի պատմական հուշարձանների 3D սքանավորման մասին։ Կամ Գաֆեսչյան Կենտրոնը, որը փաստորեն ներկայացնում է Հայաստանը Վենետիկի Բիենալեյում և հանդիսանում է ցուցահանդեսների կազմակերպման շատ կարևոր կենտրոն ու արձանների պուրակ։ Նշվում էր նաև ՆՓԱԿ կենտրոնը, որը 1995-ին կազմակերպել է Վենետիկի Բիենալեյի առաջին ազգային տաղավարն ու գտնվում է կենտրոնում՝ հաﬔրգասրահից ընդաﬔնը ﬕ քանի քայլ հեռավորության վրա։

Ֆորումը նոր էր սկսվել, երբ այնտեղ բացվեց Արցախի արվեստագետների «Mapping Loss» ցուցահանդեսը, որտեղ, ըստ համադրող Թերեզա Դավթյանի՝ ներկայացված էին ոչ ﬕայն գաղթածների անձնական ազդեցիկ տպավորությունները, այլև Արցախի Ազգային Ժողովի դրոշը, ինչպես նաև՝ Ստեփանակերտի կառավարության շենքի գլխավոր մուտքի բանալիները։ Ազգային պատկերասրահում՝ անﬕջապես հաﬔրգասրահի կողքին, կազմակերպված ևս ﬔկ ցուցահանդես ներառվեց նույնիսկ ֆորուﬕ ծրագրում։ Ցավոք ցուցահանդեսի բացման և այցելության մասին պաշտոնապես չհաղորդվեց, բայց իրոք արժեր այցելել այդ ցուցահանդեսը։ Այն համադրված էր Հասﬕկ Բադալյանի և հավաքագրված՝ Վիգեն Գալստյանի կողﬕց։ «Մոդեռնիզﬕ հոսքեր. սփյուռքահայ արվեստը «Երկաթե վարագույրից» ասդին» խորագիրը կրող այս ցուցահանդեսը ներկայացնում էր 40 արվեստագետների ավելի քան 100 աշխատանք՝ ազգային պատկերասրահի հավաքածուից։ Ֆորուﬓ ավարտվելուց ﬕ քանի օր անց կազմակերպիչները էլեկտրոնային նամակով ուղարկեցին մանրամասն հարցաթերթիկ՝ ընթացքը գնահատելու և բարելավման առաջարկներ հավաքելու նպատակով։

Գարիկ Ավանեսյանի երեք լուսանկար, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտի և Շուշիի առօրյա կյանքը
Արցախի Հանրապետության դրոշը, Ազգային ժողովի շենքի բանալիները և այլ առարկաներ ՆՓԱԿ-ում «Քարտեզագրելով կորուստը» ցուցահանդեսում

Հարցերից ելնելով ենթադրվում է, որ կրկին նախատեսվում է կազմակերպել մշակույթի և արվեստի ֆորում։ Ցանկալի կլիներ հասարակական պանելների ժամանակ չխոչնդոտել մասնակիցների անﬕջական շփումը զեկուցողների հետ, որպեսզի, օրինակ, ֆորուﬕ չաթի պատուհանում չանհետանա կարևոր ﬕ հարց. այն է՝ մշակույթի՝ որպես ﬕջազգային հաղորդակցման գործիքի, զարգացման նպատակի և Վենետիկի Բիենալեյի՝ աշխարհի աﬔնակարևոր ցուցահանդեսի, ազգային տաղավարի նկատմամբ դրսևորված անտեղյակության ﬕջև եղած հակասության մասին։ Երկօրյա ֆորուﬕ ընթացքում հնարավորություն չեղավ նաև ներկայացնելու Գերմանիայի հայազգի արվեստագետների խմբակային ցուցահանդեսը Քեﬓիցում՝ Եվրոպական մշակույթի այդ տարվա մայրաքաղաքում, և նաև այն հարցը, թե ինչպես կարելի է հասնել դրան, որ հայկական դեսպանատան կառուցվածքներն ավելի արդյունավետ ներգրավվեն մշակութային աշխատանքներում։ Ֆորումի ավարտին հնչեց մեկ խոսք. Գրիգոր Այդերհանյանը՝ Հայկական մշակույթի միջազգային համակարգող խորհրդից, կոչ արեց՝ «Սովորեք միասին աշխատել և սիրել միմյանց»։ Այնուհետև բոլոր մասնակիցները ավտոբուսներով տեղափոխվեցին «Մեգերյան կարպետ» գորգագործարանի տոնակատարության սրահ, որտեղ այդ կոչը գործնական կիրառում գտավ՝ ուտել խմելու և պարելու միջոցով։

Հոդվածը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերին, գերմանահայկական ADK ամսագրի 209 համարում։

 Գերմաներենից թարգմանեց՝ Ստեփան Գանտրալյանը

Հոդվածի լուսանկարների բացատրությունը՝ Արչի Գալենցի կողմից։ 2026 թվականի հունվարի 29
Հայ նկարիչները Գերմանիայի Քեմնից քաղաքում՝ 2025 թվականի Եվրոպայի մշակույթի մայրաքաղաքում, և Հայկական արվեստի և մշակույթի ֆորումում Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

  1. Բեռլին։ Ցուցահանդես՝ «Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ» 29.11.2024 – 09.01.2025, Project Space InteriorDAsein, Բեռլին։
    1_1 Բեռլինի Ստեգերշտրասե 2 հասցեում գտնվող Project Space InteriorDAsein-ի պատուհանը, որտեղ ցուցադրվում են արարատ Հայդեյանի աշխատանքները։
    1_2 Բացման արարողությանը ցուցադրվող նկարիչներից մի քանիսը՝ Միխայիլ Շնիտման, Սեմ Գրիգորյան, Ավո Առաքելյան, Սիլվինա դեր Մգերդիչյան, Գարիկ Կուրգինյան, Արչի Գալենց և Վադիմ Ակսոնով։
    1_3 Ցուցահանդեսի բացման ժամանակ՝ 2024 թվականի նոյեմբերի 11-ին։
    1_4 Ռոքսանա Վիկալուկը դասախոսություն կարդաց ցուցահանդեսի ընթացքում։
    1_5 Ցուցահանդեսի մասին ակնարկ, որտեղ ներկայացված են բազմաթիվ նկարիչների աշխատանքներ, իսկ երաժիշտը պատրաստվում է ելույթի։
    1_6 InteriorDAsein-ի հյուրերի գիրք։
    1_7 Մարիա Արենդի ասեղնագործություն և ապլիկացիա գործվածքի վրա։
    1_8 Արչի Գալենցի արհեստական ​​ինտելեկտով լուսանկարչություն։
  2. Հայ նկարիչների խմբակային ցուցահանդես Քեմնիցում՝ Զորիկ Դավիդյանի արվեստանոցում։ 2_1 Գերմանիայի Քեմնից քաղաքում անցկացվող ցուցահանդեսի պաստառ
    2_2 Զորիկ Դավիդյանի և Արչի Գալենցի նկարների ցուցադրության ցուցասրահի ակնարկ
    2_3 Հյուրեր խմբակային ցուցահանդեսի բացմանը սեպտեմբերի 13-ին։ Առջևում՝ Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան պարոն Շմիդտը
    2_4 Բազմաթիվ երեխաներ ցուցահանդեսի բացմանը
    2_5 Դաշնակահարուհի Նարինե Մարդոյանը ելույթ է ունենում ցուցահանդեսի բացմանը
    2_6 Տնական քաղցրավենիք ցուցահանդեսի հյուրերի համար
    2_7 Նկարիչներ ցուցահանդեսի բացմանը. Նարինե Զոլյան, Զորիկ Դավիդյան, Հասմիկ Հովսեփյան-Հայդեյան, արարատ Հայդեյան, Սեմ Գրիգորյան և Արչի Գալենց
    2_8 Այցելու Նարինե Զոլյանի նկարների առջև
    2_9 Ցուցահանդեսի մասին ակնարկ, որը ներառում է Զորիկ Դավիդյանի նկարը և այլ նկարիչների աշխատանքներ
    2_10 Ցուցահանդեսի այցելուները քննարկում են Սեմ Գրիգորյանի թղթի վրա կատարված աշխատանքները
    2_11 Կարինե Աբելի լուսանկարչության օրինակ
    2_12 Արչի Գալենցի արհեստական ​​ինտելեկտով ստեղծված Երևանի պատկեր

3 Հայկական մշակույթի ֆորում Երևանում, Հայաստան։

3_1 Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի մուտքը Երևանի Աբովյան փողոցում

3_2 Զարեհ Սինանյանը բացման խոսք է ասում որպես Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

3_3 Ժաննա Անդրեասյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

3_4 Մշակութային ֆորումի օրակարգի գրքույկ համերգասրահի նոր պաստառապատված նստատեղերի մասին։

3_5 Մարտիրոս Սարյանի կողմից նախագծված վիտրաժներ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում

3_6 Մասնավոր պատկերասրահի նկարների ներկայացում համերգասրահի նկուղում։

3_7 Ֆորումի ընթացքում տեսողական մշակույթի վերաբերյալ սեմինար. Արչի Գալենց, Լուիզա Գրագատի Հակոբյան, Մերի Ղազարյան, Վլադիմիր Սոֆյան և Արթուր Սարյան

3_8 Հայկ Պետրոսյանը կվարի մշակութային դիվանագիտության վերաբերյալ վահանակային քննարկում

3_9 Պանելային քննարկման մասնակիցներ՝ Վարուժան Ոսկանյան, Միքայել Օհանջանյան և Հրաչյա Բոյաջյան

3_10 Հրաչյա Բոյաջյան, Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս

3_11 Ֆորումի կողմնակիցների լոգոտիպերի ցուցադրման պատը Երևանի Ազգային պատկերասրահի դահլիճում

3_12 Հյուրերը վայելում են Ազգային պատկերասրահի ժամանցային ծրագիրը

3_13 Արչի Գալենց և Զարեհ Սինանյան

3_14 Լուիզա Գրագատի Հակոբյանը ներկայացնում է իր արվեստի գործերը Ազգային պատկերասրահում ընդունելության ժամանակ

3_15 Վանանե արարատսկյան, վահանակային խոսնակ, և Գրիգոր Այդերհանյան, Հայկական մշակույթի միջազգային համակարգող խորհրդի ղեկավար

3_16 Մեգերյան գորգի ընդունելության սրահի մուտքը Երևանում

3_17 Ընդունելության սրահը Մեգերյան գորգ

3_18 Ազգային ուտեստներ ֆորումի վերջին ընթրիքի ժամանակ

3_19 Ազգային պարեր Մեգերյան գորգում ընդունելության ժամանակ

4 Արվեստի ցուցահանդես ֆորումի ընթացքում՝ Երևանում։

4_1 «Մոդեռնիզմի հոսանքներ» ցուցահանդեսի ակնարկ Հայաստանի ազգային պատկերասրահում

4_2 Հայ նկարիչների ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից

4_3 Մուտք դեպի ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ)

4_4 Ցուցահանդես ՆՓԱԿ-ի առաջին հարկում՝ «Քարտեզագրելով կորուստը» ցուցահանդեսի մուտքով

4_5 Այցելություն արցախցի նկարիչների ցուցահանդեսին

4_6 Եվս մեկ ակնարկ արցախցի նկարիչների ցուցահանդեսին

4_7 Լուսանկարներ այն նկարիչների, ովքեր ստիպված էին լքել իրենց հայրենիքը

4_8 Ասպրամ Ավանեսյանի լուսանկարների ավելի մանրամասն դիտում

4_9 Գարիկ Ավանեսյանի երեք լուսանկար, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտի և Շուշիի առօրյա կյանքը

4_10 Դադիվանքի վանքի խաչքարի մի հատված

4_11 Ցուցադրված առարկաների բացատրություն


Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում