Հրաչյա Ղազարյանը Հայաստան է վերադարձել դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկրի կոչումով

  • 02.02.2026
  • 0
  • 78 Views

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Ֆուջեյրայի միջազգային 7-րդ մրցույթում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Ղազարյանը նվաճել է դափնեկրի կոչումը՝ աշխարհի տասնյակ պատանի դաշնակահարների մասնակցությամբ իրականացվող մրցույթում գրավելով 4-րդ հորիզոնականը:

Դասական երաժշտարվեստի ասպարեզում մեծ հեղինակություն վայելող մրցույթը, որի ժյուրին գլխավորում էր անվանի դաշնակահար, մանկավարժ Նատալյա Տրուլլը, անցկացվում է 4 տարիքային խմբերում:

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 4-րդ դասարանի աշակերտ, դպրոցի Գերազանցության ծրագրի շահառու Հրաչյա Ղազարյանը (դաս․՝ Մարինե Մարգարյան), հանդիսանալով 11–13 տարեկանների խմբի ամենակրտսեր մասնակիցը, անվանակարգի եզրափակիչ փուլում փայլուն ելույթով նվաճեց դափնեկրի կոչումը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում